Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է Միքայել Մակինյանին
Քաղաքականություն
31.08.2018 | 21:16Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Միքայել Մակինյանն ազատվել է ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից։
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝Միքայել Մակինյանին ազատել ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,- ասված է որոշման մեջ: