Հայ մարզիկները Ջիբրալթարի Եվրոպայի առաջնությունում արծաթե և բրոնզե մեդալներ են նվաճել

Լուրեր

09.09.2026 | 19:33
Գերմանիայի ԱԳՆ-ն աջակցել է զորակոչային տարիքի ուկրաինացի տղամարդկանց Ուկրաինա վերադարձնելու առաջարկին
09.09.2026 | 19:16
Վանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինեն
09.09.2026 | 19:00
Պուտինն ուզում է վարկաբեկել Փաշինյանին․ պահանջում է հանրաքվե, որ ԵՄ-ին ցույց տա՝ նա Սերժ Սարգսյանից չի տարբերվում․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:44
Ըստ Զատուլինի՝ ՀՀ-ի հետ առևտրատնտեսական հարաբերություններում «մեղմացում չի լինի, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը իշխանության է»
09.09.2026 | 18:30
Թմրանյութ կուլ տալով փախե՞լ է, թե՞ խոշտանգվել․ փաստաբանի ահազանգի հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 18:20
Վրաստանից թռած մասնավոր ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սև ծովում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:10
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով գարի ու ցորեն կուղարկվի Հայաստան
09.09.2026 | 18:00
«Հովանավորել են ծառահատումները»․ հայտնի է՝ ինչու է Հակակոռուպցիոնը մտել էկոպարեկային ծառայություն
09.09.2026 | 17:55
Մոլդովայում Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել․ նա կասկածվում են ՌԴ ԱԴԾ-ի համար աշխատելու մեջ
09.09.2026 | 17:46
Գնաճը Հայաստանում 4.4% է․ միսը, ձուն, ծիրանն ու դիզվառելիքը զգալի թանկացել են
09.09.2026 | 17:23
ԱՄՆ-ն չինական ընկերություններին մեղադրել է ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաները պատճենելու մեջ
09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
09.09.2026 | 17:05
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին
09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
Բոլորը

Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամ, վազորդ Երվանդ Մկրտչյանը հաղթող է ճանաչվել Ջիբրալթարում անցկացված փոքր երկրների Եվրոպայի առաջնության 5000 մ վազք մրցաձևում․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Մկրտչյանը 1500 մ վազքում էլ ցույց է տվել երկրորդ արդյունքը՝ դառնալով արծաթե մեդալակիր:

Տղամարդկանց պայքարում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Գոռ Հովակիմյանը հեռացատկում զբաղեցրել է երկրորդ տեղը՝ 7,59 մ արդյունքով:

Կանանց թիմի կազմում արծաթե մեդալակիր է դարձել Էլլադա Ալավերդյանը՝ հանդես գալով 800 մ վազքում:

Հեռացառկորդ Յանա Սարգսյանը, վազորդներ Գայանե Չիլոյանը (200 մ) և Միլենա Գրիգորյանը (400 մ) արժանացել են բրոնզե մեդալներին:

Հայաստանի ներկայացուցիչները հանդես են եկել նաև փոխանցավազքում: 8 երկրների թիմերի պայքարում Հայաստանի կանանց թիմը դարձել է բրոնզե մեդալակիր: Թիմի կազմում ընդգրկված են եղել Գայանե Չիլոյանը, Մարիաննա Բաղյանը, Լիլիթ Հարությունյանը և Միլենա Գրիգորյանը:

Հայաստանի աթլետիկայի հավաքականը հունիսի 6-ից ուսումնամարզական հավաք է անցկացրել Փարիզում: