Հայաստանի բասկետբոլի հավաքականը՝ Լոս Անջելեսի ընկերական մրցաշարի հաղթող

Լուրեր

29.10.2026 | 10:44
«Կգոռամ՝ ոնց հարմար ա»․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց, 3 պատգամավորի նկատողություն հայտարարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 10:41
Ռոնալդուն արժանացել է «Բոլոր ժամանակների լավագույն Ոսկե գնդակ» մրցանակին
29.10.2026 | 10:31
Մոսկվայի երեք օդանավակայանների աշխատանքը ԱԹՍ-ների հարձակման պատճառով սահմանափակվել է
29.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 29-ի դրությամբ
29.10.2026 | 10:04
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը կամային հաղթանակ է տարել Չեմպիոնների լիգայում
29.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
29.10.2026 | 09:45
Լիլիթ Ստեփանյանն այսօր նշանակվելու է Կոտայքի մարզպետ
29.10.2026 | 09:30
ԱԱ. Պայքարի մեջ են մտնում ազատ ոճի ըմբիշները
28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
Բոլորը

Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը աշխարհի առաջնության նախընտրական փուլի նախապատրաստության շրջանակում Ռեքս Կալամյանի գլխավորությամբ ուսումնամարզական հավաքի և ընկերական մրցաշարի է մասնակցել Լոս Անջելեսում՝ դառնալով մրցաշարի հաղթող․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Հայաստանի հավաքականն առաջին խաղում ուժերն է չափել Գվատեմալայի ընտրանու հետ և 89:57 հաշվով հաղթանակ տարել: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է դարձել Անդրե Սպայթ Մկրտչյանը: Նա վաստակել է 21 միավոր, 7 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել 4 արդյունավետ փոխանցում:

Երկրորդ խաղում մեր ընտրանին մրցել է Իռլանդիայի հետ և գերլարված խաղում հաղթանակ տարել 92:91 հաշվով՝ դառնալով մրցաշարի հաղթող:

Իռլանդիայի հետ հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը դարձյալ Անդրե Սպայթ Մկրտչյանն էր. նա վաստակել է 26 միավոր, 10 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել 6 արդյունավետ փոխանցում:

Նշենք՝ հավաքին մասնակցելու համար հավաքական են հրավիրվել 16 բասկետբոլիստներ, այդ թվում՝ երիտասարդ խաղացողներ: Թիմին չեն միացել Քրիս Ջոնսը՝ վնասվածքի, իսկ Դավիթ Խաչատրյանը՝ հետվերականգնողական փուլում գտնվելու պատճառով, Արկադի Մկրտիչյանը ևս բացակայել է:

Հայաստանի բասկետբոլի հավաքականն ԱԱ-ի նախընտրական առաջին փուլում փետրվարի վերջին Վիեննայում մրցել է Ավստրիայի հավաքականի հետ և պարտվել է 91:106 հաշվով: Այնուհետև՝ նախընտրական առաջին փուլի երկրորդ խաղում, սեփական հարկի տակ տակ ընդունել է Ալբանիայի ընտրանուն և 84:79 հաշվով տպավորիչ հաղթանակ տարել:

Մեր ընտրանին հաջորդ հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 24-ին՝ Երևանում հյուրընկալելով Ավստրիային:

Հայաստանի բասկետբոլի հավաքական ԱՄՆ ուսումնամարզական հավաքին մասնակցել է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ: