Ռոբերտ Քոչարյանը մարած քարտ է, ինչում Ռուսաստանը շուտով կհամոզվի․ Ժիրայր Սեֆիլյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.11.2026 | 18:28
Ռուսաստանը կարող է համաձայնել Ուկրաինայի հարցով բանակցություններին Եվրոպայի մասնակցությանը․ Մերց
12.11.2026 | 18:20
Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «ՆԵԿ Նեյմեգեն» խաղի տոմսերի գները
12.11.2026 | 18:10
Փաշինյանն Էրդողանի հետ հանդիպումը դրական է գնահատել // Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ որոշմանն է անդրադարձել․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 17:59
«Պրովոկացիոն հայտարարություն եք անում», «Կամ խուժան եք, կամ գողական»․ դատախազը և Գալստանյանը վիճեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:50
Էրդողանը Փեզեշքիանի հետ հանդիպմանն Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղ բանակցություններ սկսելու կոչ է արել
12.11.2026 | 17:41
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց TRIPP զարգացման ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փաթեթը
12.11.2026 | 17:39
ԵՄ-ն նոյեմբերի 16-ին կհաստատի ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցները
12.11.2026 | 17:30
Մեր թիմը հայտնի է բազմակարծությամբ. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:24
Գարեգին Բ-ի եղբայրը և եղբորորդին դատապարտվեցին ազատազրկման, բայց նրանց նկատմամբ փորձաշրջան նշանակվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:23
Հույսներդ կտրեք` 300 հազար ադրբեջանցիներ չեն գալու Հայաստան. Չախոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:19
«Մանչեսթեր Յունայթեդը» մնաց առանց գլխավոր մարզիչի
12.11.2026 | 17:14
Կրեմլում մեկնարկել է Պուտինի հանդիպումը Ուիթկոֆի և Քուշների հետ. ՌԴ նախագահն առաջարկել է հումանիտար առաքելություն կազմակերպել Կոնստանտինովկայում
12.11.2026 | 17:04
Գարեգին Բ-ի եղբոր և եղբորորդու գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 17:02
Ընտրական հանձնաժողովը 48 ժամ է տվել Արթուր Հարությունյանին․ Աբովյանի ընտրություններին մասնակցելու հայտը թերի է եղել
12.11.2026 | 16:50
«Նոր Զովք»-ի արտադրամասում վտանգավոր սննդամթերք է հայտնաբերվել․ մի շարք արտադրատեսակների արտադրությունը կասեցվել է
Բոլորը

«Սասնա ծռեր» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ, Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը Factor.am-ի հետ զրույցում ասում է, որ իրենք Ծռերի արդարացում չեն պահանջում։ «Կարծում եմ՝ թյուրըմբռնում է եղել նախարարի կողմից։ Արդարացման պահանջ չի եղել»,- ասաց Սեֆիլյանը՝ շարունակելով․ «Անպարտ ճանաչելու հիմնավորում է տեղի ունեցել Վարուժանի կողմից։ Ապստամբության իրավունքի տրամաբանության ներքո տղաները բոլորը պիտի անպարտ համարվեն։ Ես կարծում եմ, որ վերջիվերջո այդպես էլ լինելու է»։

Ինչ վերաբերում է ՊՊԾ գնդում զոհված ոստիկանների ընտանիքներին, ըստ Սեֆիլյանի, իրենք փորձում են հանդիպել և հասկանալ ոստիկանների ընտանիքներին, քանի որ «նախորդ ռեժինը մտադրված թունավորել էր» նրանց Ծռերի դեմ։ «Մեղավորը ժողովրդին կեղեքող ռեժիմն է եղել՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ»,- ասաց Սեֆիլյանը։

«Հրապարակ» օրաթերթին այսօր տված հարցազրույցում Պավլիկ Մանուկյանն ասել է, որ Ծռերը իշխանության մեջ լինելու ծրագիր չեն ունեցել և կուսակցություն ստեղծելու գաղափարը բոլորի հետ չի համաձայնեցվել։ Ժիրայր Սեֆիլյանն ասաց, թե առաջին անգամ է լսում, որ Ծռերից մեկը այդ հարցում տարակարծություն է ունեցել։ «Վստահ եմ, որ եթե Պավլիկն այսօր ազատության մեջ լիներ, էդպիսի խոսակցություն չէր լինի»,- ասաց նա՝ հավելելով, որ միշտ էլ ունեցել են քաղաքական ծրագիր։

Պավլիկ Մանուկյանը նաև խոստացել է բանտից դուրս գալուց հետո հանդիպել Փաշինյանի հետ ու աղմկահարույց բացահայտումներ անել։ «Այդ հարցը պետք է ուղղեք Պավլիկ Մանուկյանին։ Որևէ մեկը թող չփորձի մեր գործունեության հետ կապված մութ սենյակում սև կատու փնտրել։ Մենք շարունակելու ենք մեր ուղին, գնալու ենք առաջ և ի հեճուկս բազմաթիվ շրջանակների, դառնալու ենք մեր երկրում ամենահզոր քաղաքական ուժերից մեկը։ Մենք ենք տերը մեր երկրի։ Ոչ մի աղմկարահույց բան մեզ չի կարող կասեցնել»,- ասաց Սեֆիլյանը՝ նկատելով, թե որոշ շրջանակներ փորձում են կրքեր բորքոքել:

Սեֆիլյանը «հողեր հանձնելու» շուրջ վերջերս ակտիվացած քննադատությունը արհեստական ու կեղծ է համարում։ «Տարածողները իրենք են տարիներով փորձել ինչ-որ բան զիջել, զսպողը մեր ժողովուրդն է եղել»։

Ինչ վերաբերում է քաղաքական հայտ ներկայացրած Ռոբերտ Քոչարյանին, Ժիրայր Սեֆիլյանը նշում է, որ «Քոչարյանը մարած քարտ է, ինչում ռուսները շուտով կհամոզվեն»։

«Քոչարյանները մինչև ընտրություն չեն հասնի։ Բոլորը ձերբակալվելու են, ոչ միայն Քոչարյանը, այլև Սերժը իր ոհմակով պիտի պատասխան տան»,- եզրափակեց Սեֆիլյանը։

Մանրամասները դիտեք Ժիրայր Սեֆիլյանի հետ Factor.am-ի հարցազրույցում։

Մարինե Խառատյան