Տուգանք՝ պատերին գովազդային թռուցիկներ փակցնելու դեպքում
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ այսուհետ պատերին գովազդային թռուցիկներ փակցնելու դեպքում տուգանք է կիրառվելու։
«Երևանի տարբեր փողոցների շենքերի, կառույցների պատերին պարբերաբար անօրինական թռուցիկներ են փակցվում:
Մայրաքաղաքում առանց թույլտվության արտաքին գովազդ տեղադրելու համար տուգանք է կիրառվում նվազագույն աշխատավարձի մինչև 100-ապատիկի չափով»,- ասված է հաղորդագրությունում։