Նեյտրալ ես` ասում են լատենտ իշխանական, խոսում ես` բևեռների են բաժանում, խոսքն արժեք չունի. Վահագ Ռաշ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.10.2026 | 15:13
3 քաղաքացու ուղղորդել ենք անձնագրային, ցուցակում անուն չկար. Իջևանի 38/23 տեղամասի նախագահ
25.10.2026 | 15:02
«Ականատես»․ 233 ընտրատեղամասից 75-ում արձանագրվել է 117 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 14:52
Ինչ խախտումներ են արձանագրվել ՏԻՄ ընտրությունների ընթացքում. «Անկախ դիտորդ»-ի ասուլիսը. ՈւՂԻՂ
25.10.2026 | 14:27
Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումների հետ միաժամանակ քաղաքական քարոզչության վերաբերյալ ահազանգ․ «Ականատես» դիտորդական առաքելություն
25.10.2026 | 14:04
Սևանա լճի էկոհամակարգի պահպանության ծրագրին կտրամադրվի 1,4 մլն դոլարի դրամաշնորհ
25.10.2026 | 13:53
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.10.2026 | 13:21
ՀՀ-ում աշխատատեղերի խնդիր չկա. տաջիկներ, հնդիկներ, պարսիկներ են աշխատում. Ստեփանավանում ՔՊ-ի թեկնածու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:11
Գյուղատնտեսությամբ զբաղվելով եմ մեքենաս գնել. Արայիկ Ներսիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:07
ՏԻՄ ընտրությունները Իջևանում․ ինչ իրավիճակ է 38/22 ընտրատեղամասում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:01
Կենսաբազմազանության պահպանությունը պետք է նոր հնարավորություններ ստեղծի կայուն տնտեսական աճի համար. Միրզոյան
25.10.2026 | 12:52
Աշխարհի առաջնութուն. Անհաջող օր հայ ըմբիշների համար
25.10.2026 | 12:51
Ընտրությունների ընթացքը Գյուլագարակում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 12:45
ԿԸՀ-ն ներկայացրել է 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
25.10.2026 | 12:34
ԿԸՀ-ն՝ որոշ ընտրատեղամասերում քվեարկության մեկնարկի ժամանակ ուղիղ հեռարձակման խափանման մասին
25.10.2026 | 12:26
ՆԳՆ-ն 12։00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 1 ահազանգ է ստացել
Բոլորը

«Այսօր համացանցում շատերը վիրավորում են իրար, ու ոչ ոք պատասխան չի տալիս: Սա նաև հետպատատերազմական երկրի սինդրոմ է, ժողովուրդը զայրացած է, մեղավորներ է փնտրում, բայց պետք է ոչ թե պայքարել ինչ-որ բանի դեմ, այլ` հանուն ինչ-որ բանի: Որ կողմ նայում ես`դանակահարություն, սպանություն է. ատելությունը դարձել է նորմա»,- Factor TV-ի հետ զրույցում նշում է երգիչ, երգահան Վահագ Ռաշը:

Նա անդրադառնում է մեր ներքին քաղաքական կյանքին` նկատելով, որ հիմա ո´չ իշխանությունը, ո´չ ընդդիմությունը ժողովրդի հետ չեն երկխոսում. «Քաոս է…Այս իրավիճակում էլ արվեստագետներից շատերը չգիտեն` խոսեն, թե լռեն: Նեյտրալ ես` ասում են լատենտ իշխանական, խոսում ես`բևեռների են բաժանում, խոսքն արժեք չունի»:

Վահագ Ռաշը խոսում է նաև հայկական երգարվեստի ոլորտում տիրող իրավիճակից. «Հայկական շատ երգեր, ցավոք, թուրքա-արաբական երգերի կրկնություններ են: Մեր շատ երգիչներ ասում են`սիրում եմ արաբական մոտիվներով երգել, քանի որ հայկական սփյուռքի շրջանակում դա է ընդունելի: Սա էլ է ցավալի փաստ: Այս դաշտի գործիչների հիմնական մոտիվացիան հիմա գումար աշխատելն է. արվեստագետ հասկացությունը մղվել է երկրորդ պլան»:

Մանրամասները`տեսանյութում:

Աննա Բաբաջանյան