ԵՄ ԱԳ նախարարները հունիսի 24-ին կքննարկեն Վրաստանում ստեղծված իրավիճակին ի պատասխան գործողությունները

Լուրեր

08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
Բոլորը

ԵՄ 27 երկրների արտգործնախարարները հունիսի 24-ին կքննարկեն կազմակերպության գործողությունները՝ ի պատասխան Վրաստանում ստեղծված իրավիճակի՝ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման հետ կապված։ Այս մասին Բրյուսելում լրագրողներին հայտնել է ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան ԵՄ 27 երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումից առաջ, գրում է Euractive-ը:

«Նախարարները կքննարկեն իրավիճակը, և թե ինչ քայլեր կարող ենք ձեռնարկել նման ժողովրդավարական հետընթացի պայմաններում»,- ասել է նա:

Լրագրողների հարցին՝ արդյո՞ք որոշում կկայացվի երկուշաբթի, դիվանագետը պատասխանել է. «Ոչ, մենք որոշումներ չենք ակնկալում երկուշաբթի»:

«Կան տարբերակներ, անդամ երկրները մտածում են դրանց մասին։ Մենք սպասում ենք լավ քննարկում, թե ինչպես կարող ենք արձագանքել։ Ուշ թե շուտ մենք պետք է տեսնենք, թե ինչպես պետք է գործենք»,- նշել է նա։