Ուկրաինան Արկադի և Իգոր Ռոտենբերգների նկատմամբ հետախուզում է հայտարարել

Լուրեր

08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի ՆԳՆ-ն ռուս միլիարդատեր Արկադի Ռոտենբերգի, ինչպես նաև նրա որդու՝ ձեռնարկատեր Իգոր Ռոտենբերգի նկատմամբ հետախուզում է հայտարարել։ Այս մասին հայտնում է The Moscow Times-ը՝ վկայակոչելով իրավապահների հրապարակած փաստաթղթերը։

Նրանք հետախուզվում են «պետական իշխանությունը զավթելու, պետական սահմանի սահմանները փոխելուն ուղղված գործողությունները ֆինանսավորելու», «հանցագործությունից եկամուտներ լվանալու», ինչպես նաև «հարկերից խուսափելու» քրեական գործերով։ Այս գործերում Ռոտենբերգների դատավարական կարգավիճակը նշված չէ:

Արկադի Ռոտենբերգը համարվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մտերիմ ընկերը։ Youtube-ում Հակակոռուպցիոն հիմնադրամի կողմից Գելենջիկի մոտ գտնվող ՌԴ նախագահի պալատի մասին հետաքննական ֆիլմի հրապարակումից հետո Արկադի Ռոտենբերգն իրեն անվանել է շքեղ շենքի սեփականատերը։

«Պրոյեկտ»-ի տվյալներով՝ Արկադի Ռոտենբերգի հետ կապված ընկերություններն ու հիմնադրամները Ղրիմի օկուպացիայի առաջին հինգ տարիներին միայն թերակղզում պետական պայմանագրերի վրա ծախսել են մոտ 300 միլիարդ ռուբլի, ինչը մոտավորապես կազմում է Ղրիմի համար Մոսկվայի հատկացրած ամբողջ գումարի քառորդ մասը։