Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև համագործակցության հեռանկարներին վերաբերող հարցեր
Քաղաքականություն
20.06.2024 | 20:11Լյուքսեմբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանը հունիսի 20-ին հանդիպել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության պաշտպանության նախարար Յուրիկո Բակեսի հետ։ Հանդիպմանը ներկա էր նաև դեսպան Տիգրան Բալայանը։
«Քննարկել ենք տարածաշրջանային անվտանգությանն ու պաշտպանության բնագավառում Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև համագործակցության հեռանկարներին, նաև բազմակողմ ձևաչափերով՝ ՆԱՏՕ-ի և ԵՄ շրջանակում փոխգործակցությանը վերաբերող հարցեր։ Ներկայացրել եմ ՀՀ զինված ուժերի բարեփոխումների ընթացքը»,- ասված է նախարարի Ֆեյսբուքի գրառման մեջ։