Հայաստանը և Գերմանիան համագործակցության խորացման մեծ ներուժ ունեն. ՀՀ նախագահն ընդունել է դեսպան Ռիխտերին

Լուրեր

07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
Բոլորը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ ընդունել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին: Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից։

Նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին պաշտոնավարման ընթացքում ծավալած գործունեության և հայ-գերմանական հարաբերությունների խորացմանն ուղղված ջանքերի համար:

«Իհարկե, նաև հույս եմ հայտնում, որ պատեհ առիթի դեպքում կայցելեք Հայաստան, և մենք ուրախ կլինենք հանդիպել Ձեզ»,- ասել է նախագահ Խաչատուրյանը և հաջողություն է մաղթել Վիկտոր Ռիխտերին հետագա գործունեության մեջ:

Հանրապետության նախագահը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Գերմանիայի հետ դինամիկ զարգացող հարաբերությունները: «Վստահ եմ, որ կշարունակվի համագործակցության այս ձևը, որը մենք ընտրել ենք, որի հիմքում ընկած է փոխվստահությունը, ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչումը: Կցանկանայի ընդգծել, որ մենք համոզված ենք՝ Հայաստանի Հանրապետությունն առանց ժողովրդավարության և ժողովրդավարական արժեքների՝ զարգացում չի կարող ունենալ»,- նշել է նախագահը:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության և ջերմ խոսքերի համար:
«Հայաստանում դիվանագիտական ծառայության տարիները լի էին մեծ ու խոր տպավորություններով, որոնք ջերմորեն կհիշեմ: Ես նաև ականատեսը եղա մեր երկու երկրների միջև արդեն իսկ արդյունավետ ընթացող երկկողմ հարաբերությունների ավելի մեծ աճին»,- ասել է դեսպանը:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել ինչպես երկկողմ հարաբերությունների ներկա օրակարգի, այնպես էլ Եվրամիության շրջանակներում սերտ համագործակցության հարցերի շուրջ: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության և կայուն խաղաղության հասնելուն ուղղված ջանքերին:

Կողմերը նշել են, որ Հայաստանը և Գերմանիան համագործակցության խորացման մեծ ներուժ ունեն և փոխշահավետ ծրագրեր կարող են իրականացնել տնտեսության, ներդրումների և այլ ոլորտներում:

Երկուստեք բարձր են գնահատվել երկու երկրների միջև առկա միջխորհրդարանական դիվանագիտության հետագա զարգացմանն ուղղված քայլերը:

Զրույցի ընթացքում կարևորվել է Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների շարունակականությունը, ինչի կապակցությամբ դեսպանն ընդգծել է Գերմանիայի պատրաստակամությունն ապագայում էլ ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն՝ Հայաստանում ժողովրդավարության ինստիտուտների կայացման գործընթացին: