Երբ գալիս է սեպտեմբերը՝ առանց դպրոցական համազգեստի․ նախարարի հորդորներն ու «դուխով» սպառողները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

 Դպրոցական պարտադիր համազգեստը երեխաների իրավունքի ոտնահարում է, թե՞ սոցիալական անհավասարությունը դպրոցում մեղմելու միջոց․ այս հարցի շուրջ բանավեճը սեպտեմբերի 1-ին ընդառաջ կրկին ակտուալ է։ Անկախությունից հետո հայաստանյան դպրոցներում համազգեստի հարցը, կարելի է ասել, բաց է։

Օրեր առաջ Հայաստանի կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ դպրոցը չի կարող որևէ հագուստ պարտադրել աշակերտին: Նա մասնավորապես անդրադարձավ սև ու սպիտակ հագուստ կրելու թեմային՝ նշելով, որ որևէ մեկին դա չի պարտադրվում և չի էլ արգելվում:

Իսկ ի՞նչ են այս մասին մտածում մեր համաքաղաքացիները:

Factor.am-ի հարցման ընթացքում պարզ դարձավ, որ նրանց մի մասը այն կարծիքին է, որ համազգեստը անհրաժեշտություն է՝ դպրոցներում սոցիալական անհավասարության դրսևորումներից խուսափելու համար, իսկ մյուս մասն էլ համազգեստը համարում է աշակերտների ազատության սահմանափակում:

Կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը, սակայն, այն համոզման է, որ համազգեստ կրելով դպրոցներում սոցիալական հավասարությանն առնչվող ոչ մի խնդիր չի լուծվում: Նախարարության ներկայացուցիչը շեշտում է՝ համազգեստ կրել-չկրելը որևէ ազդեցություն չի ունենում նաև ո՛չ ուսման որակի, ո՛չ էլ աշակերտների կարգապահության վրա:

Ի դեպ, վերջին շրջանում շուկայում հայտնվել են դպրոցականների համար նախատեսված թավշյա հեղափոխության խորհրդանիշներով և որ առավել հաճախ է հանդիպում՝ «Դուխով» տարբերանշանով հագուստ և գրենական պիտույքներ:

Այս առթիվ հանրության շրջանում բուռն քննարկումներ եղան, շատերը տեսակետ հայտնեցին, որ եթե երեխաները նման պարագաներով ներկայանան դասապրոցեսին, դպրոցները պարզապես կքաղաքականացվեն: Շատերի պնդմամբ էլ ցանկալի չէ նաև ոչ հայերեն և, այսպես ասած, «տղայական» լեզվին բնորոշ «Դուխով» բառի այդչափ տարածումը աշակերտների շրջանում:

Օրեր առաջ այս կոնտեքստում դպրոցների քաղաքականացման թեմային ֆեյսբուքյան տիրույթում արձագանքեց կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը՝ հորդորելով չգնել հեղափոխության խորհրդանիշներով դպրոցական պարագաներ. մեր ուսումնասիրությունները, սակայն, ցույց տվեցին, որ, չնայած բոլոր հորդորներին, «Դուխով» տարբերանշանով դպրոցական պարագաները շարունակվում են վաճառվել և սպառվել:

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան