Պայքարելու ենք մինչև մեր վերջին շունչը․ «Նոայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ռուի Մոտա

Լուրեր

26.06.2026 | 17:49
ՌԴ-ն և Ուկրաինան գերիների են փոխանակել 160-ը 160-ի դիմաց
26.06.2026 | 17:37
ՔՊ-ի հայտարարագրում ներկայացված չէ որևէ աշխատակցի աշխատանքային պայմանագիր․ Լիպարիտ Դրմեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 17:33
Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից
26.06.2026 | 17:27
Հուլիսի 2-ին մեկնարկող ԱԺ արտահերթ նիստում կքննարկվի ընտրական ցենզի սահմանման նախագիծը 
26.06.2026 | 17:26
Զախարովան արձագանքել է ԵՏՄ-ի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին
26.06.2026 | 17:18
Հակասահմանադրական դրույթ է, երբ խմբագրվում է ընտրական իրավունքը. կարծիքս բացասական է. Վարդինե Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 17:07
«Ինչի՞ եղբայրս կամ հայրս գնան պատերազմ, վարժական հավաքի, իսկ մեկը, ում չի հետաքրքրում ՀՀ-ն, չգնա»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 16:54
Մահացել է ՌԴ պաշտպանության նախկին նախարար Սերգեյ Իվանովը
26.06.2026 | 16:48
Հուլիսի 2-ին Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան կգումարվի
26.06.2026 | 16:39
Վառելիքի և սննդի լուրջ պակաս․ Ղրիմում և Սևաստոպոլում արտակարգ դրություն է հայտարարվել
26.06.2026 | 16:34
Ամերիաբանկն ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամից ներգրավել է 50 միլիոն ԱՄՆ դոլար՝ խթանելու ՓՄՁ ֆինանսավորումը Հայաստանում
26.06.2026 | 16:30
«Ընտրություններից հետո Հայաստանում իրավիճակը կկայունանա»․ ԱՊՀ գլխավոր քարտուղար
26.06.2026 | 16:22
«Այս իշխանությունն այնքան թքած ունի օրենքի վրա, որ վարժական հավաքները դարձրել է տոտալ ճնշման միջոց»․ Գեղամ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 16:15
ՆԳՆ-ն հերքում է Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին տեղեկությունը
26.06.2026 | 16:09
Ինչ-որ մեկը գնահատե՞լ է՝ ինչ ազդեցություն է ունեցել Թրամփի կամ Մակրոնի աջակցությունը․ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Նոայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ռուի Մոտան նշանակումից հետո առաջին հարցազրույցն է տվել ակումբի մամուլի ծառայությանը։

«Ես 12 տարվա փորձ ունեցող մարզիչ եմ։ Որպես ֆուտբոլիստ՝ ես լավ որակներ չունեի։ Լավ հասկանում էի խաղը, ֆիզիկապես ուժեղ էի, բայց իմ ու գնդակի հարաբերություններն այդքան էլ լավ չէին։ Ես սիրում եմ ֆուտբոլը, այն իմ կիրքն է, իմ կյանքը։ Հասկացա, որ պետք է այլ ուղղությամբ գնամ, քանի որ, ես շատ մրցունակ եմ և միշտ ցանկանում եմ հաղթել։ Հասկացա, որ եթե որպես ֆուտբոլիստ չեմ կարողանալու նվաճել բարձունքներ, դա կանեմ այս ճանապարհով։ Ես կրթվեցի։ Այնուհետև սկսեցի աշխատել որպես գլխավոր մարզիչ։ Ես հնարավորություն ստացա աշխատելու իմ կուռքերից մեկի՝ պորտուգալացի լեգենդար հարձակվող Ռիկարդո Սա Պինտուի մարզչական շտաբում։ Այժմ ես այստեղ եմ։ Շատ ուրախ եմ։ Ինձ համար շատ հեշտ էր սիրել այս նախագիծը, քանի որ, երբ սկսեցինք խոսել պարոն Վարդանյանի հետ, զգացի, որ նա էլ է ցանկանում հաղթել, ցանկանում է զարգացնել ֆուտբոլը, լավացնել ամենը։ Ես ամբողջ կյանքում զգացել եմ, որ որքան էլ դու քո գործն ես անում, պետք է ինչ-որ բան քեզանից հետո թողնես։ Դա այն է, ինչ ես զգացի այստեղ»,-ասաց պորտուգալացի մասնագետը:

45-ամյա մասնագետի խոսքով իրեն ոգևորել է ակումբի ղեկավարության մոտեցումը․ «Իհարկե, մենք ցանկանում ենք առաջ գնալ, զարգանալ,ոչ միայն մեզ՝այլև մյուսների համար, որպեսզի զարգանան, և ընդհանուր առմամբ, ֆուտբոլն ավելի լավը դարձնեն։ Ըստ էության, հենց սա ստիպեց ինձ գալ այստեղ։ «Նոան» շատ լավ ակումբ է, որը ցանկանում է հասնել ավելի բարձր նպատակների։ Ինձ համար դա ամենակարևորն է: Ես շատ ուրախ եմ, ոչ միայն ֆուտբոլիստներով, որոնց հետ մենք նոր-նոր սկսում ենք հարաբերություններ կերտել, այլև՝ աշխատակազմով, մարդկանցով, որոնք շրջապատում են թիմը։ Իմ թիմից մի քանիսն ավելի վաղ են ժամանել այստեղ, նրանք ևս շատ լավ տպավորություններով էին կիսվել ինձ հետ։

Ինձ դուր է գալիս, երբ ես հայտնվում եմ մի թիմում, որտեղ բոլորը, իրենց ներդրումն են ունենում հանուն ընդհանուր նպատակի։ Ես դա զգացի այստեղ։ Այո, կարճ ժամանակ է անցել, բայց ես զգում եմ դա։ Ես զգում եմ, որ բոլորն այստեղ մեկ ընդհանուր ալիքի վրա են ու բոլորը լավագույնն են ցանկանում իրենց ակումբի համար։ Երբ դու ունես այս ամենը, դու կարող ես յուրահատուկ մի բան ստեղծել»։

Խոսելով իր առաջիկա ծրագրերի մասին Մոտան ասաց․

«Իմ կարճաժամկետ նպատակներից է՝ շատ արագ ստեղծել շատ մրցունակ թիմ։ «Նոայում» բոլորը ջանք չեն խնայում, որպեսզի մեզ տրամադրեն շատ ուժեղ կազմ։ Մենք 24 ժամ աշխատում ենք՝ մեր թիմն ուժեղացնելու վրա, ինչը շատ կարևոր է։ Դա առաջին քայլն է։ Այդպիսի կազմ ունենալուց հետո, յուրաքանչյուր խաղում մենք դուրս ենք գալու հաղթելու։ Ես չգիտեմ՝ առանց այս տեսակ մոտեցման, ինչպես զբաղվել ֆուտբոլով։ Ես գիտեմ, որ երբեմն դուք կարող եք նաև չհաղթել։ Լավ, դա պետք է ընդունել, սակայն ամեն դեպքում, երբ խաղն ավարտվի, Դու պետք է նայես քեզ և ասես, որ ամեն բան արել ես, որպեսզի նվաճես այդ 3 միավորը։ Երբեմն հաղթում ես, երբեմն՝ պարտվում։ Իհարկե, ես չեմ սիրում պարտվել։ Անգամ, երբ խաղում եմ երեխաներիս հետ, չեմ գնում զիջումների։ Այսպիսի մարդ եմ ես»։

Պորտուգալացի մասնագետը նշեց, որ իր համար շատ կարևոր է նաև երիտասարդ ֆուտբոլիստների աճը․

«Ժամանակակից ֆուտբոլում, եթե ցանկանում ես զարգանալ, պետք է լավ ակադեմիա ունենաս, կարողանաս լավ խաղացողներ դաստիարակել։ Ինձ համար շատ հեշտ է աշխատել երիտասարդների հետ։ Ուր էլ գնամ, որ ակումբն էլ մարզեմ՝ ես սիրում եմ աշխատել երիտասարդ խաղացողների հետ։ Այնպես, որ նրանց համար իհարկե տեղ կլինի մեր թիմում, որպեսզի օգնենք նրանց զարգանալ, առաջ գնալ։

Ես տեսնում եմ «Նոային» Հայաստանի չեմպիոնի կարգավիճակում,որը իր հետքն է թողնում հայկական ֆուտբոլում և դա անում է ոչ թե մեկ անգամ, այլ կրկին ու կրկին։ Նպատակներից մեկն է խաղալ եվրագավաթներից մեկի խմբային փուլում։ Քայլերի մասին եթե խոսենք, անկեղծ ասած՝ պարոն Վարդանյանն իր նախագծով արդեն սկսել է այդ քայլերը, որոնցով բարձրացվում է շրջապատող ամեն ինչի որակը։ Ենթակառուցվածքները, մարզումային դաշտերը, լավ գրասենյակները, դրանք բաներ են, որոնք ֆուտբոլիստներին ավելի լավն են դարձնում։Կարծում եմ դա ևս կարևոր է։ Որպեսզի մրցունակ թիմ ունենաս, պետք է ներգրավես լավ ֆուտբոլիստների։ Ինչպես նաև, ներգրավես երիտասարդ ֆուտբոլիստներին, որոնք կհամալրեն առաջին թիմը։ Շատ կարևոր է, որպեսզի նրանք թիմին նվիրված լինելու զգացում ունենան,քանի որ մենք գիտենք, որ այն խաղացողը, որը հիմնական թիմ է հասել ակադեմիայից՝ յուրահատուկ ձևով է զգում թիմի «համն ու հոտը»։ Սրանք են անհրաժեշտ քայլերը։ Խաղի մասին եթե խոսենք, ապա պետք է նաև մի փոքր հաջողություն ունենալ, բայց այդ հաջողությունն ունենալու համար էլ պետք է աշխատել»։

Նորանշանակ մարզիչը դիմեց նաև երկրպագուներին՝ կարևորելով նրանց դերը թիմի հաջողության մեջ։

«Նոայի» երկրպագուներին առաջին հերթին խոստանում եմ, որ մենք յուրաքանչյուր խաղում դրսևորելու ենք մեր լավագույն որակները,պայքարելու են մինչև մեր վերջին շունչը։ Մենք ցանկանում ենք հնարավորինս շատ երկրպագուներ ունենալ, քանի որ մենք սովորաբար ասում ենք, որ երկրպագուն մեր 12-րդ խաղացողն է։ Մեզ հաճելի կլիներ ունենալ հնարավորինս մեծ թվով երկրպագուներ, քանի որ խաղացողների համար, ինձ համար, ակումբը շրջապատող մարդկանց համար ավելի հաճելի է, երբ երկրպագուներդ կողքիդ են։Մենք ամեն ինչ կանենք, «Նոայի» երկրպագուներին հպարտության պահեր պարգևելու համար»,-եզրափակեց Ռուի Մոտան։