Վրաստանի Կառավարությունը լուրջ հարված հասցրեց մեր տնտեսվարողներին․ վարչապետը պետք է Անվտանգության խորհրդի նիստ հրավիրի․ Գագիկ Մակարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.11.2026 | 19:00
8 անշարժ գույք, Maybach և միլիոններ․ ինչ են ուզում բռնագանձել Արթուր Բաղդասարյանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 18:51
Nvidia-ի գլխավոր տնօրեն Հուանգը հրաժարական է տվել սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 18:43
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
12.11.2026 | 18:28
Ռուսաստանը կարող է համաձայնել Ուկրաինայի հարցով բանակցություններին Եվրոպայի մասնակցությանը․ Մերց
12.11.2026 | 18:20
Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «ՆԵԿ Նեյմեգեն» խաղի տոմսերի գները
12.11.2026 | 18:10
Փաշինյանն Էրդողանի հետ հանդիպումը դրական է գնահատել // Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ որոշմանն է անդրադարձել․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 17:59
«Պրովոկացիոն հայտարարություն եք անում», «Կամ խուժան եք, կամ գողական»․ դատախազը և Գալստանյանը վիճեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:50
Էրդողանը Փեզեշքիանի հետ հանդիպմանն Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղ բանակցություններ սկսելու կոչ է արել
12.11.2026 | 17:41
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց TRIPP զարգացման ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փաթեթը
12.11.2026 | 17:39
ԵՄ-ն նոյեմբերի 16-ին կհաստատի ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցները
12.11.2026 | 17:30
Մեր թիմը հայտնի է բազմակարծությամբ. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:24
Գարեգին Բ-ի եղբայրը և եղբորորդին դատապարտվեցին ազատազրկման, բայց նրանց նկատմամբ փորձաշրջան նշանակվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:23
Հույսներդ կտրեք` 300 հազար ադրբեջանցիներ չեն գալու Հայաստան. Չախոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:19
«Մանչեսթեր Յունայթեդը» մնաց առանց գլխավոր մարզիչի
12.11.2026 | 17:14
Կրեմլում մեկնարկել է Պուտինի հանդիպումը Ուիթկոֆի և Քուշների հետ. ՌԴ նախագահն առաջարկել է հումանիտար առաքելություն կազմակերպել Կոնստանտինովկայում
Բոլորը

Մեր պետական մարմինները շատ լուրջ անելիք ունեն, և, կարծում եմ, Հայաստանի վարչապետը պետք է հրավիրի Անվտանգության խորհրդի նիստ, որովհետև մենք, ստացվում է, մեր կախվածությունը Վրաստանից ուժեղացրել ենք և կունենանք բեռների տեղափոխման կախվածություն իր երկաթգծից, իսկ եթե Վրաստանի հետ այնքան էլ լավ չհարաբերվենք՝ քաղաքական տեսանկյունից ևս հարցեր կառաջանան։

Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց  Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը՝ անդրադառնալով Վրաստանի Կառավարության սեպտեմբերի 15-ի որոշմանը, որով ՌԴ-ից ՀՀ ցամաքային ճանապարհներով կարգելվի ցորենի ներկրումը։

Գագիկ Մակարյանը նկատեց, որ այս հարցին պետք է նայել նաև եվրոպական փորձի տեսանկյունից։

«Վրաստանը ձգտում է գնալ դեպի Եվրոպա, ստորագրել է Համապարփակ համաձայնագիր, Հայաստանն էլ այլ Համապարփակ համաձայնագրով պետք է համագործակցի Եվրամիության հետ, հետևաբար պետք է նայել, թե եվրոպական կանոնակարգերով ինչպիսի՞ կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվում»,- ասաց Գագիկ Մակարյանը։

Վերջինս նկատեց, որ Վրաստանի Կառավարությունը, հավանաբար, հոգնել է հայկական կողմի խնդրանքներից՝ կապված ճանապարհների հերթերի հետ, և որոշեց այս տարբերակով հարցը լուծել՝ լուրջ հարված հասցնելով մեր տնտեսվարողներին, իսկ  տարածաշրջանում էլ դարձավ ավելի բարձր կարգավիճակ ունեցող երկիր։ 

Գագիկ Մակարյանը շեշտեց նաև՝ պետք չէ վրացական կողմին խնդրել զեղչեր կիրառել, քանի որ հարցին ավելի գլոբալ լուծում է պետք տալ։ 

Մանրամասները՝ տեսանյութում։