Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցը Լիտվայի Հանրապետություն
Քաղաքականություն
20.06.2024 | 14:29
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցը Լիտվայի Հանրապետություն․ տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

ԱԳՆ-ում նախ ընթացել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ առանձնազրույցը,ապա Հայաստանի և Լիտվայի արտաքին գործերի նախարարների ընդլայնված կազմով հանդիպումը։

Քննարկվել է հարցերի լայն շրջանակ թե՛ երկկողմ ու ԵՄ ձևաչափով համագործակցության, թե՛ տարածաշրջանային թեմաների համատեքստում։