Վլադիմիր Կարա-Մուրզան տեղափոխվել է ռուսական գաղութի ամենախիստ բանտային ռեժիմներից մեկը

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

ՌԴ Օմսկի շրջանի վեցերորդ ամենախիստ ուղղիչ գաղութի վարչակազմը ընդդիմադիր Վլադիմիր Կարա-Մուրզային տեղափոխել է ռուսական գաղութներում նախատեսված երկու ամենախիստ բանտային ռեժիմներից մեկը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ընդդիմադիր գործչին ուղարկել են խցային տիպի տարածք թույլատրելի առավելագույն՝ վեց ամիս ժամկետով, Facebook-ում գրել է նրա նախկին փաստաբան Վադիմ Պրոխորովը։

«Այս անգամ բացահայտ ընդդիմադիր և լրագրողական գործունեության համար Սիբիրի խիստ անվտանգության գաղութում բանտարկված քաղբանտարկյալի նկատմամբ լրացուցիչ պատիժ սահմանելու պաշտոնական պատճառն այն էր, որ Վլադիմիր Կարա-Մուրզան մի քանի վայրկյան իր ձեռքերը չի պահել մեջքի հետևում»,- գրել է Պրոխորովը։

Խցային տիպի տարածքները բանտ են գաղութի ներսում, որտեղ, ըստ ռուսական օրենքի, մշտական հանցագործները բաժանվում են բանտարկյալների մեծ մասից: Խուցը չափազանց փոքր է, արթնանալուց հետո մահճակալների օգտագործումն արգելված է, իսկ բակում ամենօրյա զբոսանքները՝ սահմանափակված։ Բացի այդ, այս խցերում տեղավորվածների հարազատների հետ կարճատև հանդիպումը թույլատրվում է միայն վեց ամիսը մեկ անգամ՝ վարչակազմի կողմից հաստատվելու դեպքում։

«Վլադիմիր Կարա-Մուրզայի համար, որը ծանր հիվանդություն է ձեռք բերել ԱԴԾ-ի կողմից երկու մահափորձի հետևանքով, պատիժը կրելու այս պայմանները խոշտանգում են և իրական վտանգ են ներկայացնում նրա առողջության և կյանքի համար»,- ընդգծել է Պրոխորովը՝ հավելելով, որ փաստաբանները կբողոքարկեն այս որոշումը։

Նախօրեին հայտնի է դարձել, որ նման պատժախուց է տեղափոխվել նաև մեկ այլ քաղբանտարկյալ՝ քաղաքական գործիչ Իլյա Յաշինը, որը գաղութում մահացած ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի մերձավոր դաշնակիցն է։ Մինչ այս Յաշինը, որը 8,5 տարվա ազատազրկման է դատապարտվել ռուսական բանակի մասին «կեղծ լուրեր» տարածելու համար, գրեթե մեկ ամիս անցկացրել է պատժախցում։

2023-ի ապրիլի 17-ին Մոսկվայի քաղաքային դատարանը ռուս ընդդիմադիր գործիչ Վլադիմիր Կարա-Մուրզային 25 տարվա ազատազրկման է դատապարտել՝ մեղավոր ճանաչելով պետական դավաճանության, ռուսական բանակի մասին կեղծ լուրեր տարածելու և, այսպես կոչված, անցանկալի կազմակերպության հետ համագործակցելու համար։

Իրավապաշտպան կառույցներն ու արևմտյան երկրների առաջնորդները Վլադիմիր Կարա-Մուրզայի քրեական հետապնդումը քաղաքական են որակել։