Մարդիկ Կրասնոդարում 1200 տոննա ցորեն ունեն, հո՞ 15 օրում չեն կարող ներկրել․առաջարկում ենք հետաձգել որոշման կիրառումը․ Հերբերտ Համբարձումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.11.2026 | 19:00
8 անշարժ գույք, Maybach և միլիոններ․ ինչ են ուզում բռնագանձել Արթուր Բաղդասարյանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 18:51
Nvidia-ի գլխավոր տնօրեն Հուանգը հրաժարական է տվել սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 18:43
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
12.11.2026 | 18:28
Ռուսաստանը կարող է համաձայնել Ուկրաինայի հարցով բանակցություններին Եվրոպայի մասնակցությանը․ Մերց
12.11.2026 | 18:20
Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «ՆԵԿ Նեյմեգեն» խաղի տոմսերի գները
12.11.2026 | 18:10
Փաշինյանն Էրդողանի հետ հանդիպումը դրական է գնահատել // Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ որոշմանն է անդրադարձել․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 17:59
«Պրովոկացիոն հայտարարություն եք անում», «Կամ խուժան եք, կամ գողական»․ դատախազը և Գալստանյանը վիճեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:50
Էրդողանը Փեզեշքիանի հետ հանդիպմանն Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղ բանակցություններ սկսելու կոչ է արել
12.11.2026 | 17:41
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց TRIPP զարգացման ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փաթեթը
12.11.2026 | 17:39
ԵՄ-ն նոյեմբերի 16-ին կհաստատի ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցները
12.11.2026 | 17:30
Մեր թիմը հայտնի է բազմակարծությամբ. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:24
Գարեգին Բ-ի եղբայրը և եղբորորդին դատապարտվեցին ազատազրկման, բայց նրանց նկատմամբ փորձաշրջան նշանակվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:23
Հույսներդ կտրեք` 300 հազար ադրբեջանցիներ չեն գալու Հայաստան. Չախոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:19
«Մանչեսթեր Յունայթեդը» մնաց առանց գլխավոր մարզիչի
12.11.2026 | 17:14
Կրեմլում մեկնարկել է Պուտինի հանդիպումը Ուիթկոֆի և Քուշների հետ. ՌԴ նախագահն առաջարկել է հումանիտար առաքելություն կազմակերպել Կոնստանտինովկայում
Բոլորը

Վրաստանի Կառավարության՝ սեպտեմբերի 15-ի որոշումը, որով արգելվելու է Հայաստան ցամաքային ճանապարհներով ցորենի ներկրումը, ըստ վրացական կողմի հիմնավորումների, ունի երեք պատճառ։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիայի նախագահ Հերբերտ Համբարձումյանը։ 

«Առաջինը հիմնավորում են այն, որ վրացական երկաթուղին պարապուրդի է մատնված, և, լաստանավերով բեռները երկաթուղի հասցնելով, ըստ էության, իրենց երկաթուղին կաշխատի նաև։ Ըստ երկրորդ հիմնավորման՝ հատիկավոր բեռներն, օրինակ,  20 տոննա բարձած ցորենը, փչացնում է ճանապարհները։ Երրորդ պատճառն, ըստ վրացական կողմի, կապված է Լարսը բեռնաթափելու հետ»,-ասաց Հերբերտ Համբարձումյանը՝ նշելով, որ վրացական Կառավարության այս որոշումը հայկական կողմի համար անակնկալ էր։ 

Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիայի նախագահը նշեց, որ խնդրանքով դիմելու են Կառավարությանը, որ փորձեն հետաձգել այդ որոշման կիրառումը։ 

«Մարդկանց պետք է ժամանակ տալ, լոգիստիկա անելու։ Բեռնափոխադրողներն ասում են, որ, օրինակ, ՌԴ-ում՝ Կրասնոդարում, ունեն 1200 տոննա ցորեն, հո՞ չեն կարող 15 օրվա ընթացքում այդքան ցորեն ներկրել։ Առաջարկում ենք, որ այդ որոշումն ուժի մեջ մտնի, գոնե, հունվարի 1-ից»,- ասաց նա։ 

Հերբերտ Համբարձումյանը նշում է նաև՝ վրացական Կառավարության այս որոշման արդյունքում խնդրի առաջ կկանգնեն 45-45 իրավաբանական կազմակերպություն։

«Հայաստանում կա 250-300 ավտոմեքենա․ ի՞նչ են նրանք անելու, այդ մենքենաները հարմարեցված են միայն ցորեն ներկրելու համար»,- ասաց նա։ 

Մանրամասները՝ տեսանյութում։