Վաչե Գաբրիելյանն ընտրվել է Որակի ապահովման ազգային կենտրոնի hավատարմագրման հանձնաժողովի նախագահ

Լուրեր

07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
Բոլորը

Տեղի ունեցել Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) նորակազմ հավատարմագրման հանձնաժողովի անդրանիկ նիստը, որը վարում էր ՈԱԱԿ Հոգաբարձուների խորհրդի նախագահ Քրիստինա Ծատուրյանը։

Ինչպես տեղեկանում ենք Որակի ապահովման ազգային կենտրոնի տարածած հաղորդագրությունից, օրակարգում Հավատարմագրման հանձնաժողովի նախագահի ընտրությունն էր և հանձնաժողովի գործունեությանը և որոշումների կայացմանն առնչվող ընթացակարգային հարցեր։ Քրիստինա Ծատուրյանը շնորհակալություն է հայտնել հանձնաժողովի անդամներին  կարևոր առաքելությունը ստանձնելու պատրաստակամության համար։

Նիստի ընթացքում հանձնաժողովի անդամները միաձայն նախագահ են ընտրել Վաչե Գաբրիելյանին՝ Հայաստանի Ամերիկյան համալսարանի Մանուկեան Սիմոն գործարարության և տնտեսագիտության ֆակուլտետի դեկանին։

Հավատարմագրման հանձնաժողովի անդամներն են.

Վաչե Գաբրիելյան – Տնտեսագիտություն, Հայաստանի Ամերիկյան համալսարանի Մանուկեան Սիմոն գործարարության և տնտեսագիտության ֆակուլտետի դեկան

Աննա Երզինկյան – Արվեստ, ՀՀ կինոգործիչների միության քարտուղար

Նորա Գևորգյան – Միջազգային հարաբերություններ, Հայ-ռուսական համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ

Աննա Փոլադյան – Կենսաբանություն, Երևանի պետական համալսարանի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ

Արամ Սահարյան – Ֆիզիկա, Երևանի պետական համալսարանի Գուրգեն Սահակյանի անվան տեսական ֆիզիկայի ամբիոնի վարիչ

Արտեմ Գրիգորյան – Բժշկություն, Երևանի պետական բժշկական համալսարանի ախտաֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ

Լուիզա Միլիտոսյան – Մանկավարժություն, Բրյուսովի պետական համալսարանի մանկավարժության և լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ

Աշոտ Ավետիսյան – ՏՏ, Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի «Ծրագրային միջավայրեր» ամբիոնի վարիչ

Մերի Սարգսյան – Բժշկություն, Երևանի հենակետային  բժշկական քոլեջի տնօրենի տեղակալ ուսումնական աշխատանքների գծով

Անդրեաս Մելիքյան – Գյուղատնտեսություն, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի «Ագրոկենսատեխնոլոգիայի Գիտական կենտրոն» մասնաճյուղի տնօրեն

Սոնա Մակիչյան – Հոգեբանություն, Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկանի տեղակալ գիտության և միջազգային համագործակցության հարցերով

Աշոտ Գյուրջինյան – Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի ուսումնամեթոդական աշխատանքների և միջազգայնացման գծով փոխտնօրեն

Արթուր Դավթյան – ՏՏ (ուսանող), Երևանի պետական համալսարանի Կիրառական վիճակագրության և տվյալների գիտության բակալավրիատի ուսանող

Հանձնաժողովի անդամների ընդհանուր թիվը 13-ն է, որոնցից 10-ը բարձրագույն կրթության համակարգի շահակիցեր են, 3-ը՝ միջին մասնագիտական կրթության ներկայացուցիչներ։  Հանձնաժողովի կազմի լիազորությունների ժամկետը 5 տարի է։