Պապիկյանը Ֆրանսիայում հանդիպումներ է ունեցել ռազմարդյունաբերական մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Քաղաքականություն
17.06.2024 | 18:09![](https://factor.am/wp-content/uploads/2024/06/image-7.jpeg)
Հունիսի 17-ին Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է EUROSATORY միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը․ տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։
Նախարար Պապիկյանը շրջել է տաղավարներում, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին, հանդիպումներ ունեցել ռազմարդյունաբերական մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ։