Երևանում է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Վերման․ մեկնարկում է հայ-ամերիկյան համաժողովը․ ՈՒՂԻՂ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Երևանում մեկնարկել է Տեղական ժողովրդավարության հարցերին նվիրված հայ-ամերիկյան համաժողովը, որտեղ բացման խոսքով հանդես եկան ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ռիչարդ Վերման և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Նման ձևաչափով առաջին անգամ անցկացվող այս համաժողովը մեկ հարկի տակ էր հավաքվել տեղական ինքնակառավարման, նահանգային և մարզային կառավարման մարմինների պաշտոնատար անձանց՝ կարծիքներ փոխանակելու ժողովրդավարական հասարակարգում տեղական օղակի առաջնորդների դերի ու գործունեության վերաբերյալ, հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։

Ամերիկյան պատվիրակությունը գլխավորում է ԱՄՆ պետքարտուղարության Նահանգային և քաղաքային դիվանագիտության հարցերով հատուկ ներկայացուցիչ դեսպան Նինա Հաչիգյանը, նրան ուղեկցում է Կոմերցիոն և բիզնես հարցերով հատուկ ներկայացուցիչ Սառա Մորգենթաուն։ Պատվիրակության կազմում են Գլենդելի (Կալիֆորնիա) քաղաքապետ Էլեն Ասատրյանը, Կալիֆորնիայի նահանգապետարանի Պլանավորման և հետազոտությունների գրասենյակի տնօրեն Սեմուել Ասեֆան, Փասադենայի (Կալիֆորնիա) քաղաքապետ Վիկտոր Գորդոն, Սքրենթոնի (Փենսիլվանիա) քաղաքապետ Փեյջ Կոնյետին, Լոս Անջելեսի (Կալիֆորնիա) քաղաքապետարանի տեղեկատվական կառավարման գրասենյակի պետ Թեդ Ռոսը, Հելենայի (Մոնթանա) քաղաքապետ Վիլմոնտ Քոլինսը և Կանզասի նահանգապետարանի գյուղատնտեսության դեպարտամենտի պետի տեղակալ Քելսի Օլսոնը։

Հայաստանից մասնակցում էին Ստեփանավանի համայնքապետ Արմեն Գրիգորյանը, Երևանի քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը, Վանաձորի համայնքապետարանի Զարգացման ծրագրերի, արտաքին կապերի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ Լիլյա Դավթյանը, էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար և գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյանը, Գյումրու համայնքապետ Վարդգես Սամսոնյանը, ինչպես նաև Հայաստանի մի շարք այլ պաշտոնյաներ՝ պետական կառավարման տեղական, մարզային և կենտրոնական օղակներից։

Համաժողովի բացման ժամանակ քաղաք-համայնք և նահանգ-մարզ նոր գործընկերությունների ձևավորման իրենց մտադրությունների մասին հայտարարեցին Մոնթանա նահանգի Հելենա քաղաքը և Լոռու մարզի Ստեփանավան համայնքը, Փենսիլվանիայի Սքրենթոն քաղաքը և Արմավիրի մարզի Արմավիր համայնքը և Միչիգանի նահանգը և Տավուշի մարզը։
Բացման նիստից հետո քննության կառնվեն տեղական մակարդակում ժողովրդավարության կառուցման հարցերը՝ համագործակցությունը քաղաքացիական հասարակության, ազատ մամուլի հետ, գործունեության թափանցիկության և հաշվետվողականության ապահովումը, ընտրական գործընթացների ապահովումը, ընտրազանգվածի ներգրավումը և այլն։ Համաժողովի երկրորդ օրը՝ հունիսի 18-ին մասնակիցները կուղևորվեն Գյումրի, հանդիպումներ կունենան Գյումրու համայնքապետարանի պաշտոնատար անձանց հետ, կայցելեն Գյումրու տեխնոլոգիական կենտրոն, և հանգամանալի քննարկումներ կվարեն ՏՏ զարգացման, հանրային-մասնավոր գործընկերությունների ձևավորման, կլիմայի փոփոխություններին ի պատասխան ձեռնարկվող միջոցների և զբոսաշրջության խթանման հարցերի շուրջ։

Նաև տեղի կունենան քննարկումներ գործընկերության մասին հայտարարած զույգերի միջև՝ մտքեր փոխանակելու առաջիկա ամիսներին երկխոսության և համագործակցության խորացման հնարավոր ուղիների վերաբերյալ և ձևավորելու դինամիկ գործընկերություններ, որոնք կնպաստեն փոխադարձ ըմբռնման մեծացմանը, արդյունավետ կառավարմանը, տնտեսական զարգացմանը, խաղաղությանն ու բարեկեցությանը՝ ի շահ հայ և ամերիկացի ժողովուրդների։