Թեհրանին ու Մոսկվային անհրաժեշտ է համագործակցել Կովկասի հարցերում, որը երկու երկրների շահերի գոտի է․ Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատարը՝ Խովաևին

Լուրեր

21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
21.11.2026 | 15:35
Վաղը պաշտոնապես կազդարարենք ԹՐԻՓՓ նախագծի մեկնարկը․ Նիկոլ Փաշինյան
21.11.2026 | 15:08
Նոյեմբերի 22-ին և 25-ին Հայաստանում սպասվում են ինտենսիվ տեղումներ և ուժեղ քամի
21.11.2026 | 14:52
ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվել է երկու թեկնածու
21.11.2026 | 14:07
Զելենսկի․ Ղրիմի կամուրջը չի պահպանվի, Պուտինը պետք է դա հասկանա, իսկ Ռուսաստանը պետք է զգա, թե ինչ է պատերազմը
21.11.2026 | 13:33
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացն ու սահմանների կառավարման բարեփոխումները քննարկվել են ICMPD-ի փոխտնօրենի հետ
21.11.2026 | 13:06
Բուխարեստի ֆորումում քննարկվել են TRIPP-ն ու Հայաստանի առևտրի դիվերսիֆիկացման հնարավորությունները
21.11.2026 | 12:34
Աբովյանի համայնքային սեփականությանն է վերադարձվել 33 քմ հողատարածք
21.11.2026 | 12:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
21.11.2026 | 11:55
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի երեք անդամների հետ
21.11.2026 | 11:42
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել է վերջին խաղային օրը
21.11.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
21.11.2026 | 11:11
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 21-ի դրությամբ
Բոլորը

Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Կանին նախօրեին Թեհրանում ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի հետ հանդիպմանն ընդգծել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խնդիրների լուծման անհրաժեշտությունը՝ կոչ անելով Թեհրանին և Մոսկվային համագործակցել Կովկասի տարածաշրջանում իրենց շահերին համապատասխան, հաղորդում է Mehr գործակալությունը։

Խոսելով տարածաշրջանային և միջազգային կարևոր հարցերի շուրջ երկու երկրների դիրքորոշումների նմանության մասին՝ Քանին կովկասյան տարածաշրջանն անվանել է երկու երկրների ազգային անվտանգության և շահերի գոտի ու ընդգծել երկու երկրների համագործակցության անհրաժեշտությունը։

«Կովկասյան տարածաշրջանում ընթացող զարգացումների կարևորությունն ու զգայունությունը, հատկապես օտար ուժերի միջամտության աճի միտումը պահանջում է ռազմավարական համակարգում և շարունակական խորհրդակցություններ Իրանի և Ռուսաստանի պաշտոնյաների միջև։ Այս առումով տարածաշրջանային մեխանիզմների ներուժի առավելագույն օգտագործումը, ինչպիսին է 3+3 հարթակը, տարածաշրջանում առկա խնդիրների լուծման, տարածաշրջանային համագործակցության և մերձեցման ընդլայնման համար, կարևոր են կովկասյան տարածաշրջանի երկրների անվտանգության ու կայունության համար»,- ասել է Բաղերին։

Խովաևն իր հերթին իրանական կողմին է ներկայացրել Կովկասյան տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված իր երկրի դիվանագիտական ​​ջանքերը և ՌԴ-ի տեսակետը Կովկասի տարածաշրջանի զարգացումների վերաբերյալ։