Երևանի մարդիկ. Վահագն Դավթյանն արդեն 30 տարի զբաղվում է մարմնամարզությամբ
Հայաստանի բազմակի չեմպիոն, Եվրոպայի փոխչեմպիոն, աշխարհի բացարձակ գավաթակիր Վահագն Դավթյանն արդեն 30 տարի զբաղվում է մարմնամարզությամբ․ տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։
Միջազգային կարգի սպորտի վարպետն այժմ մարզում է նաև կրտսեր սերնդին՝ փոխանցելով նրանց համառություն և տոկունություն սպորտային բարձր նվաճումների հասնելու համար: