Վարդենիսցին 15 օրվա մեջ երկրորդ անգամ Երևանի կենտրոնում մեխում է ոտքերը․ նա պահանջում է հանդիպում Փաշինյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.10.2026 | 16:02
Ալեն Սիմոնյանը ԵՄ առաքելության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հետագա հարցերը
22.10.2026 | 15:55
Կառավարությունը սահմանել է ՄԻԵԴ վճիռներով նախատեսված փոխհատուցումների տրամադրման կարգը
22.10.2026 | 15:48
Սևանում սիգի արդյունագործական որսի չափաքանակը կավելանա
22.10.2026 | 15:36
Ադելիա Պետրոսյանը կմասնակցի Ճապոնիայի Գրան պրիին
22.10.2026 | 15:24
Ասում են` 31 մլն դոլարով ինչո՞ւ եք COP անում, արեք գնանք, քյաբաբ ու խաշ ուտենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 15:15
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
22.10.2026 | 15:10
Փաշինյանը չի բացառել արտահերթ ընտրությունների սցենարը // Փոխվարչապետը՝ TRIPP-ի ենթակառուցվածքի մասին․ ԼՈՒՐԵՐ
22.10.2026 | 15:08
Չկա երաշխիք, որ գազը չի թանկանալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 15:02
Պուտինը հաստատել է ՌԴ կառավարությունում վերադասավորումները
22.10.2026 | 14:56
ՀՀ-ն ապակայունացնելու երրորդ փուլն է նախապատրաստվում. գաղտնի պլանի մի մասն է. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:45
Բրյուսելում Հայաստանի ռազմական ոլորտի վերափոխման և եվրոպական համագործակցության մասին հետազոտություն է ներկայացվել
22.10.2026 | 14:40
8 տարում՝ 82% աճ․ պետական ապարատի ծախսերն ու ընդդիմադիր Փաշինյանի չիրականացած պահանջը  
22.10.2026 | 14:38
Հայաստանի փախստականների հավաքականը մասնակցել է Unity EURO Cup-ին
22.10.2026 | 14:35
Ռուսաստանն ու Ուկրաինան զոհերի մարմիններ են փոխանակել
22.10.2026 | 14:30
Կրակեի՞ն, սպանեի՞ն. Փաշինյանը` Բերդի հատված անցած ադրբեջանցու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վարդենիսի Սոթքի ոսկու հանքի նախկին փականագործ Արմեն Երանոսյանը վերջին 15 օրում երկրորդ անգամ է իր ոտքերը մեխում Հանրապետության հրապարակի նստարաններից մեկին:

«Ազատել են աշխատանքից էն հիմնավորմամբ, որ ես հորս տարեդարձն է եղել, արարողության ժամանակ մի երեք բաժակ խմած եմ եղել։ Իրիկուն ժամը 6-ին հոտ են առնում, դրա համար ինձ բռնում գործից հանում էին»,- բղավում է Արմենը։

Իր սեփական ձեռքերով այս մարդն արդեն երկրորդ անգամ ոտքերը մեխում է նստարանին, սակայն այս անգամ նա նաև հացադուլ է հայտարարել։

-8-րդ օրն ա, էսի նոր ութերորդ օրվա մեջ առաջին կոֆեն ա, ջրից բացի ոչ մի բան չեմ խմել։

-8-րդ օրվա մեջ ձեզ ոչ ոք չի մոտեցե՞լ։

-Ոչ ոք։

Արմենն ասում է, որ այսպիսի արարքների պատճառն այն է, որ երկու տարի առաջ իր ծննդյան օրն իրեն ազատել են աշխատանքից, ինքը վարկերի տակ է և չի կարողանում փակել ավելի քան երեք միլիոն դրամի վարկը։

«Տուն եմ սարքել, ընտանիք էի ուզում կազմեի, ամուսնանայի, բայց չեն թողնում, մի տարի էր մնացել, որ վարկս փակեի»,- չի հանգստանում վարդենիսցին։

15 օր առաջ նրան բողոքի այս ձևից հրաժարվելուն համոզել են ոստիկանները։ Ինքը գնացել է Վարդենիս և տեղեկացել, որ ոչ ոք չի պատրաստվում իրեն վերականգնել նախկին աշխատանքին։ Հիմա նրա բնակարանը և հողերը Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ուշադրության տակ են․ «2 հեկտար հող ունեմ, հողերը, տները, սաղ էսօրվա դրությամբ կալանքի տակ ա, էն մերս էլ առավոտից իրիկուն լացում ա»։

Մայրը նրա խնամքի տակ մնացած միակ մարդն է, 42-ամյա Արմենն այդպես էլ չի ամուսնացել երկու տարի առաջ աշխատանքից զրկվելուց հետո։ Իր խնդրով դիմել է բոլոր նախկին կառավարություններին, մեկը նույնիսկ արձագանքել է, ըստ որի անպայման պետք է վերականգնել։ Գրությանը ոսկու հանքի տնօրենը բանի տեղ չի դրել։

«2016 թվին երեք անգամ բերան եմ կարել, 2017-ին եկել եմ, խնդրել եմ հանդիպում ունենալ, 2018-ին նորից եմ դիմել։ Արա էդ ի՞նչ եմ ուզում»,- փորձում է հասկանալ այս մարդը։

Արմեն Երանոսյանը հանդիպում է պահանջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այստեղ են փրկարարները և շտապօգնությունը։ Բժիշկն սկսում է բանակցությունները։ Նա ասում է՝ եթե մեխերը հիմա չհանենք, կսկսվի ոտքի մկանների փտախտ։

-Ենթադրենք, մի 10 օր հետո քո հարցը լուծվի, բայց քո ոտքի հարցը չի լուծվի,- ասում է բժիշկը։

-Չէ, մինչև Փաշինյանի հետ չհանդիպեմ,- հակադարձում է Արմենը։

-Կարող ա հանդիպես,- փորձում է հավատացնել բժիշկը։

-Չէ, չի լինի, վարյանտ չկա։

-Սա ժամ առաջ հանելը քո փրկությունն ա։

-Չէ, ավելի լավ ա սատկեմ,- թեման փակում է ինքնամեխված բողոքավորը։

Մյուս բժիշկը ոտքերը մեխելու փոխարեն Արմենին առաջարկում է արգելանքի տակ գտնվող տան պաշտպանության իր տարբերակը։ «Այ մարդ, տանդ մի երկու թնդանոթ դիր․ դիր պահպանիր, գնում ես ընդեղ քո համար քո տունը պաշտպանիր, փոխանակ գաս ըստեղ նստես»,- առաջարկում է մյուս բժիշկը։

Արմենի համար ռազմական ճանապարհով սեփական տունը հարկադիր ծառայողներից պաշտպանելը իրատեսական չէ, նրան կարող է օգնել միայն Նիկոլ Փաշինյանը։

-Էլ ուրիշ տարբերակ չունեմ, եթե՝ չէ, ես կարամ ուրիշ քայլի էլ դիմեմ, եթե պարոն Փաշինյանի հետ չհանդիպեմ։

-Էդ ո՞րն է, ներողություն։

-Կանեմ, կերևա։

Երեկոյան ժամը 18․30-ի դրությամբ կառավարության ոչ մի ներկայացուցիչ չէր մոտեցել բողոքի ծայրահեղ ձևն ընտրած այս մարդուն։

 

Մհեր Արշակյան