Գարեգին Բ-ի և Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած շարժման մասնակիցները հարձակվել են ոստիկանների վրա․Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 18:31
ՄԻՊ-ի ներկայացուցիչները չհայտարարված այցեր են իրականացրել «Արթիկ» և «Վանաձոր» ՔԿՀ-ներ
02.10.2026 | 18:19
Ֆրանսիան հրաժարվել է հաստատել Բաքվի հետ ՆԱՏՕ-ի գործընկերության ծրագիրը, Թուրքիան էլ արգելափակել Հայաստանի ծրագիրը․ Politico
02.10.2026 | 18:10
Ադրբեջանցին պիտի դատապարտվի այստեղ, և գերիների հետ փոխանակման հարցը քննարկվի․ Գառնիկ Դանիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 18:02
Կարեն Նալբանդյանն ու Հենրիկ Նալբանդյանը կաշխատեն միջազգային խաղերում
02.10.2026 | 17:51
ԱԺ-ում քննիչ հանձնաժողով է ստեղծվել Հայ Առաքելական եկեղեցում առաջացած ճգնաժամն ուսումնասիրելու համար
02.10.2026 | 17:42
Փաշինյանի ելույթը՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
02.10.2026 | 17:33
Հրապարակվել են վարորդական վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը
02.10.2026 | 17:22
«Չորս օր առաջ ինձ ասել են, որ թուրքեր են փախել․ հող ու ավազ եմ տանում դիրքեր»․ Շաքիի բնակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 17:14
ԵՏՄ-ում Հայաստանի կառուցողական աշխատանքի շարունակության հույս ունենք․ Օվերչուկ
02.10.2026 | 17:05
Ստյոպա Մկրտչյանը խաղադաշտ է վերադարձել տևական ընդմիջումից հետո
02.10.2026 | 16:58
Ադրբեջանցի զինծառայողին կալանավորել է Երևանի դատարանի նախագահ Ժորա Չիչոյանը
02.10.2026 | 16:57
Չթողեցին առաջ գնանք, մենք էլ որսորդական հրացաններով էինք․ բնակիչը՝ ադրբեջանցուն վնասազերծելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 16:49
Կարևորում ենք կառուցողական երկխոսությունը հայկական արտադրանքի արտահանման ու տարանցման խոչընդոտների վերացման ուղղությամբ․ Փաշինյան
02.10.2026 | 16:41
Պատի տակով եկել, գոմ ա մտել, տունը նստած եմ եղել․ Շաքիի բնակչուհի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 16:34
Ինչո՞ւ է ԱԱԾ-ն ադրբեջանցի զինծառայողի անօրինական սահմանահատման մասին իրազեկել այն բանից հետո, երբ ՀՀ քաղաքացի է վիրավորվել
Բոլորը

«Ամենայն Հայոց Կաթողիկոսի ու Ռոբերտ Քոչարյանի կողմից առաջնորդվող շարժման մասնակիցների կողմից տեղի է ունեցել հարձակում ոստիկանների վրա, այս մասին խորհրդարանում՝ 2023 թվականի պոտբյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ»-, ԱԺ-ում այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ըստ վարչապետի՝ ոստիկանության հակազդեցությունը եղել է «իրավաչափ ու պրոֆեսիոնալ»։

Փաշինյանի խոսքով՝ ցուցարարները փորձել են բռնությամբ ճեղքել ոստիկանության շղթան, որ հարձակում գործեն ԱԺ-ի վրա։

«Ոստիկանությունը պաշտպանել է ՀՀ օրենսդիր ինստիտուտը, ոստիկանությունը պաշտպանել է ՀՀ պետականությունը»,- նշեց գործադիրի ղեկավարը։

Վարչապետը հայտարարեց՝ «եպիսկոպոսի կոչում ունեցող մեկը հարձակումից որոշ ժամանակ առաջ դիմելով ոստիկաններին ասել է՝ տղանե՛ր, հանեք ձեր սաղավարտները, որովհետև ձեզ ոչինչ չի սպառնում»:

«Որոշ ժամանակ անց այդ տղաների ուղղությամբ քարանետում է կազմակերպել այդ նույն մարդը: Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ Հայ Առաքելական եկեղեցու երկու բարձրաստիճան պաշտոնյաների բարոյական նկարագրի մասին»,- արձանագրեց Փաշինյանը։