Զինծառայող Վազգեն Պողոսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով
Հասարակություն
11.07.2017 | 14:00Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 11-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Վազգեն Պողոսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: