Ահաբեկչության վտանգ կա՝ ՀՀ-ում քաոս ստեղծելու․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այսօր մարդկանց հրավիրել էր Բաղրամյան պողոտա՝ իր սկսած պայքարն ավարտին հասցնելու համար։ Իշխանությանը տված ժամանակը լրացավ այսօր, իսկ թե ինչ է լինելու դրանից հետո, փակագծեր չի բացել։

Վարչապետը ԱԺ-ում էր՝ հարցուպատասխանի։ Ցուցարարները փորձ արեցին անցնել Դեմիրճյան փողոց, որպեսզի արգելափակեն Փաշինյանի ճանապարհը՝ թույլ չտալու դուրս գալ ԱԺ շենքից, սակայն դա չստացվեց ոստիկանության գործողությունների արդյունքում։

Ինչքանո՞վ իրագործելի է ԱԺ-ի շենքի մոտ վրաններ տեղադրած ընդդիմության այս օրակարգը՝ ԱԺ-ն նիստ գումարի կառավարության հրաժարականի և նոր կառավարության ձևավորման օրակարգով։

Քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանը Factor TV-ի հետ զրույցում պնդում է, որ դա ընդդիմության համար անլուծելի խնդիր է։ Սակայն նա բախումների և անկայունություն ստեղծելու վտանգ է տեսնում։

«Ահաբեկչության վտանգ կա, որպեսզի Հայաստանում քաոս ստեղծեն, որ ժողովուրդն ասի՝ Փաշինյանը չի կարողանում կառավարել, և նրա դեմ դժգոհություն առաջանա։ Փաշինյանը մեղավոր է այն բանում, որ չպատժեց այս շարժումը ֆինանսավորողներին՝ գողեր են, որոնք բանտում պիտի լինեն։ Եթե Փաշինյանը փոխվի, Գալստանյանը գա և ասի՝ սահմանազատումը դադարեցնում է, դա պատերազմի է տանելու։ Ալիևը հարձակվելու է։ Մենք զենքեր ունե՞նք, պատրա՞ստ ենք»,- ասաց նա։

Քաղաքագետը տեսնում է նաև ՌԴ-ի շահագրգռությունը՝ հայ-ադրբեջանական բախումների և պատերազմական իրադրության շարունակման հարցում, որպեսզի կոնֆլիկտը ձգձգվի, ինչը թույլ կտա իրեն մնալ ռեգիոնում։ Այս իմաստով՝ Դալլաքյանը պատասխան քայլերի կարիք է տեսնում ՀՀ իշխանության կողմից։

«Փաշինյանը պիտի մերկացնի Պուտինի քաղաքականությունը ՀՀ-ի դեմ, և պետք է բացահայտ ասի, որ ՌԴ-ն է հրահրել Ադրբեջանին մեր դեմ պատերազմի, զինել է մեր դեմ։ Ռուսաստանի աչքի առաջ է տեղի ունեցել էթնիկ զտումը։ Երբ այս ամենն ասվի, ռուսամետ ուժերն էլ քաղաքական ասպարեզից դուրս կմղվեն։ Եթե Փաշինյանն ԱՄՆ-ի հետ մերձեցման չգնա, ՀՀ պետականությունը կոչնչանա։ Մենք չպիտի շարունակենք մնալ ՌԴ-ի ազդեցության տակ, և չպիտի վախենանք ռուսների ջղայնանալուց»,- նշեց քաղաքագետը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան