ԶՈՒ ԳՇ պետը և Հունաստանի ցամաքային զորքերի հրամանատարը քննարկել են զինծառայողների վերապատրաստմանը վերաբերող հարցեր
Քաղաքականություն
11.06.2024 | 19:33
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը Գերմանիայում ընթացող Եվրոպայի ցամաքային զորքերի հրամանատարների համաժողովի շրջանակում հանդիպել է Հունաստանի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Գեորգիոս Կոստիդիսի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:
Քննարկվել են փոխգործակցությանն ու զինծառայողների վերապատրաստմանը վերաբերող հարցեր։