Ինչի՞ եք մարդկանց հավաքել ԱԺ-ի մոտ, եթե հանրային ճնշումը բավարար չէ Փաշինյանին հեռացնելու․ սին հույսեր եք տալիս․ Նորայր Նորիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 20:48
ՀԷՑ-ի ռեյդերային զավթում չի եղել․ անհեթեթ գնահատական է․ Ռոմանոս Պետրոսյանը հերքում է Շոյգուի պնդումը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 20:31
Ադրբեջանը կիբերբանակ է ստեղծում
02.10.2026 | 20:15
Ինչպես և որտեղ են չեզոքացնել ադրբեջանցի զինվորին․ ականատեսները մանրամասներ են պատմում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 20:04
Շաքիում ՀՀ սահմանը հատել է միայն մեկ ադրբեջանցի զինծառայող․ ԱԱԾ
02.10.2026 | 20:00
ՔՆՆԱՐԿՈւՄ. Ռուսական գազի թանկացումը կբերի՞ էներգետիկ ճգնաժամի, ՀՀ-ն ի՞նչ հակաքայլեր ունի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 19:53
Մհեր Գրիգորյանը ԶՖԳ-ի պատվիրակության հետ քննարկել է ջրամբարաշինության և ջրային ռեսուրսների ծրագրերը
02.10.2026 | 19:44
Պուտինը հրամայել է հարվածներ հասցնել Ուկրաինային՝ չպահպանելով նախկինում գործող սահմանափակումները. Զելենսկի
02.10.2026 | 19:34
Վիճաբանություն Երևանի Մինաս Ավետիսյան փողոցում․ մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց
02.10.2026 | 19:20
ՌԴ-ն սպասում է Հայաստանի արձագանքին՝ երկաթուղու երկու հատվածների վերականգնման վերաբերյալ. Օվերչուկ
02.10.2026 | 19:11
Հայաստանի Մ-19 հավաքականը ոչ-ոքի խաղաց Էստոնիայի հետ
02.10.2026 | 19:00
ՀԷՑ-ի կոնցեսիոն կառավարմամբ հետաքրքրված է 5 միջազգային կորպորացիա, 100% բաժնետոմսեր կճանաչվեն հանրային գերակա շահ․ Ռոմանոս Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 18:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
02.10.2026 | 18:44
ՆԳՆ-ում քննարկել են ընտանեկան բռնության դեպքերի արձագանքման նոր մեխանիզմները
02.10.2026 | 18:31
ՄԻՊ-ի ներկայացուցիչները չհայտարարված այցեր են իրականացրել «Արթիկ» և «Վանաձոր» ՔԿՀ-ներ
02.10.2026 | 18:19
Ֆրանսիան հրաժարվել է հաստատել Բաքվի հետ ՆԱՏՕ-ի գործընկերության ծրագիրը, Թուրքիան էլ արգելափակել Հայաստանի ծրագիրը․ Politico
Բոլորը

«Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը, որը մասնակցել էր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ քաղաքական ուժերի հանդիպմանը, չի միացել ընդդիմադիր շարժման փողոցային գործողություններին։ Factor TV-ի հետ զրույցում կարծիք է հայտնում, որ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի շարժումն օգտագործում են «քաղաքական դիակներ», որոնք ցանկանում են հետ գալ իշխանության։ Կա ևս մեկ պատճառ, թե ինչու ինքը փողոցում չէ․ «Բագրատ սրբազանից ես չեմ լսել քաղաքական խոսք և ծրագիր, թե ինչպես է նա պատկերացնում Հայաստանը Նիկոլ Փաշինյանից հետո, օրինակ՝ ինչպիսի հարաբերություններ է պատկերացնում Արևմուտքի և ՌԴ-ի հետ։ Ես ՀՀ-ի զարգացման գաղափար չեմ տեսնում»։

Նախօրեին Բագրատ Գալստանյանը հայտարարեց, թե մտնում են վճռորոշ փուլ և չորս օրվա ընթացքում պետք է հասնեն կառավարության և վարչապետ Փաշինյանի հեռացմանը՝ պատրաստակամություն հայտնելով քննարկել նաև քաղաքական այլ լուծումներ ևս։ ԱԺ արտահերթ նիստ է հրավիրվել։ ՔՊ-ականները ասում են, որ չեն մասնակցի այդ արտահերթ նիստին և այն կտապալվի։

Նորայր Նորիկյանը կարծում է, որ այս ծրագիրը չի ունենալու արդյունք՝ Փաշինյանի հեռացման տեսքով․ «Բագրատ Սրբազանի շարժումը չունի հաջողություն, քանի որ 30 տարի ՀՀ-ն ապականած ուժերն են փողոցում, որոնք տապալել են ամենը և պատասխանատու են այս ողբերգության համար։ Քոչարյանն ու Սարգսյանը խառնվեցին Փաշինյանին հեռացնելու պրոցեսում, և դրա հետևանքով՝ վարչապետի դիրքերն ավելի են ամրանում»։

ՀՅԴ-ից Արծվիկ Մինասյանն այսօր նշեց, որ հանրային ճնշումը բավարար չէ իմփիչմենթի գործընթացը բարեհաջող ավարտելու համար, որ ՔՊ-ական շրջանակից պատգամավորներ միանան ընդդիմությանը։ Այսինքն, պարոն Մինասյանն արձանագրում է, որ 2018-ի սցենարը այս պահին չեն կարող իրագործել։ Նորայր Նորիկյանն այս հայտարարությանն այսպես է արձագանքում․ «Ինչի՞ եք մարդկանց հավաքել ԱԺ-ի մոտ, եթե հանրային ճնշումը բավարար չէ Փաշինյանին հեռանցելու։ Ուրեմն սին հույսեր եք տալիս, ձեր հույսը Իշխան Զաքարյա՞նն էր, կամ, որ Տարոնը Մարգարյանը կգա՝ հեղափոխությո՞ւն կանի։ Արծվիկ Մինասյանի երազած վարչապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է եղել, հիմա ումի՞ց են դժգոհում։ ՀՅԴ-ի և ՀՀԿ-ի թեկնածուն է նա եղել, և հիմա դուք ընդդիմությո՞ւն եք դարձել»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյությում։

Ռոբերտ Անանյան