Ցածր ցուցանիշներ գրանցած վարչական շրջանների ղեկավարներին Տարոն Մարգարյանը հանձնարարել է շտկել բացթողումները

Լուրեր

12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
12.11.2026 | 19:27
ՌԴ ԱԽ-ն հայտնել է, որ տարեսկզբից ի վեր միգրանտների արտաքսման վերաբերյալ 143 հազար որոշում է ընդունվել
12.11.2026 | 19:15
«Այսօր վերջին օրն է»․ ինչ կեղծ հայտարարություն է տարածվում Facebook-ում, և ինչ իրավունքներ ունի Meta-ն իրականում
12.11.2026 | 19:00
8 անշարժ գույք, Maybach և միլիոններ․ ինչ են ուզում բռնագանձել Արթուր Բաղդասարյանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 18:51
Nvidia-ի գլխավոր տնօրեն Հուանգը հրաժարական է տվել սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 18:43
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
12.11.2026 | 18:28
Ռուսաստանը կարող է համաձայնել Ուկրաինայի հարցով բանակցություններին Եվրոպայի մասնակցությանը․ Մերց
12.11.2026 | 18:20
Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «ՆԵԿ Նեյմեգեն» խաղի տոմսերի գները
12.11.2026 | 18:10
Փաշինյանն Էրդողանի հետ հանդիպումը դրական է գնահատել // Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ որոշմանն է անդրադարձել․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 17:59
«Պրովոկացիոն հայտարարություն եք անում», «Կամ խուժան եք, կամ գողական»․ դատախազը և Գալստանյանը վիճեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ամփոփվել են մայրաքաղաքի վարչական շրջանների 2017թ. հունիս ամսվա և առաջին կիսամյակի գնահատման ու վերլուծության արդյունքները:

Ներկայացնելով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կատարած աշխատանքների հունիս ամսվա ամփոփ ցուցանիշները` քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը նշել է, որ աղյուսակային ընդհանուր սանդղակում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Շենգավիթ, երկրորդը՝ Դավթաշեն, իսկ երրորդ հորիզոնականը կիսել են Ավան և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանները: Հունիս ամսվա ամփոփիչ գնահատման և վերլուծության արդյունքներով վերջին՝ իններորդ, տասներորդ և տասնմեկերորդ տեղերն էլ համապատասխանաբար զբաղեցրել են Նորք-Մարաշ, Կենտրոն և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանները: Քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում անցած վեց ամիսների ընթացքում կատարված աշխատանքների ամփոփ տվյալների համաձայն էլ աղյուսակային ընդհանուր սանդղակում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Դավթաշեն, երկրորդը՝ Շենգավիթ, իսկ երրորդ տեղը` Ավան վարչական շրջանը: 2017թ. առաջին կիսամյակի ամփոփիչ գնահատման և վերլուծության արդյունքներով ամենացածր ցուցանիշները գրանցել են Նոր Նորք, Նորք-Մարաշ և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանները:Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Անդրադառնալով ներկայացված ցուցանիշներին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ վարչական շրջանների գործառույթների գնահատման այս մոտեցումը լավագույնս արտացոլում է վարչական շրջանների աշխատակազմերի կողմից կատարած աշխատանքների արդյունավետությունը, ինչը նաև պետք է խթան հանդիսանա, որպեսզի բոլոր վարչական շրջանները ձգտեն իրենց կատարած աշխատանքով  հայտնվել  առաջին հորիզոնականներում:  

Ցածր ցուցանիշներ գրանցած վարչական շրջանների ղեկավարներին քաղաքապետը հանձնարարել է կարճ ժամանակահատվածում շտկել բացթողումներն ու ըստ ոլորտների տանել հետևողական աշխատանք:

«Բազմիցս եմ նշել, որ աշխատանքների գնահատման այս ձևաչափի նպատակը թերացումներն ի հայտ բերելն ու դրանց շտկման ուղղությամբ հստակ աշխատանքներ տանելն է: Ուստի մանրակրկիտ ուսումնասիրեք և վերլուծեք բոլոր այն բաժինների աշխատանքը, որոնց գրանցած ցածր արդյունքները զգալիորեն ազդել են վարչական շրջանի ընդհանուր ցուցանիշի վրա: Դրան զուգահեռ նաև համապատասխան աշխատանքներ տարեք տվյալ բաժինների աշխատակիցների հետ, որպեսզի հնարավորին կարճ ժամանակում թերացումները շտկվեն: Բոլորը պետք է հստակ գիտակցեն, որ մեր համաքաղաքացիները մեծ սպասելիքներ ունեն մեզանից և մենք պարտավոր ենք արդարացնել այդ սպասելիքները: Դրա համար անհրաժեշտ է ամենօրյա սրտացավ ու հետևողական աշխատանք, ինչն էլ ակնկալում եմ յուրաքանչյուրից», – ընդգծել է քաղաքապետը: