Բայրամովը մեկնել է Բեռլին՝ մասնակցելու Ուկրաինայի վերականգնմանը նվիրված համաժողովին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։
Ըստ ԱԳՆ-ի՝ այցի շրջանակում Բայրամովը նախատեսում է մասնակցել և ելույթ ունենալ հունիսի 11-12-ը Բեռլինում կայանալիք Ուկրաինայի վերականգնմանը նվիրված համաժողովին։ Նախատեսվում են նաև մի շարք երկկողմ հանդիպումներ։