Իրանի նախագահական ընտրություններում հաստատվել է 6 թեկնածու

Լուրեր

07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:45
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
Բոլորը

Ավիավթարից մահացած Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին փոխարինելու համար ընտրություններում հաստատվել է վեց թեկնածու, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Իսլամական Հանրապետության նախընտրական շտաբի ներկայացուցիչը հայտնել է, որ ի թիվս այլ թեկնածուների՝ նախագահի պաշտոնի մրցավազքին կմասնակցի նաև խորհրդարանի խոսնակ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նախկին հրամանատար Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, ինչպես նաև Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեի գրասենյակի նախկին ղեկավար, միջուկային բանակցություններում Թեհրանի գլխավոր ներկայացուցիչ Սաիդ Ջալիլին։ Այս երկու քաղաքական գործիչները համարվում են պահպանողականների ճամբարից։

Իսլամական հոգևորականներից և իրավաբաններից բաղկացած Իրանի Սահմանադրության պահապանների 12 հոգանոց խորհուրդը հաստատել է նաև Թեհրանի քաղաքապետ, պահպանողական Ալիռեզա Զաքանիի, Մեջլիսի անդամ Մասուդ Փեզեշկիանի, ներքին գործերի նախկին նախարար Մուստաֆա Փուրմոհամմադիի և փոխնախագահ Ամիր-Հոսեյն Ղազիզադե Հաշեմիի թեկնածությունները: