Գալստանյանը մտածում է՝ ՌԴ ռազմաբազան Գյումրիից գա Բաղրամյան պողոտա՞, ո՞րն է Մոսկվայի ադեկվատ արձագանքը․ Էմիլ Օրդուխանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 20:00
ՔՆՆԱՐԿՈւՄ. Ռուսական, գազի թանկացումը կբերի՞ էներգետիկ ճգնաժամի, ՀՀ-ն ի՞նչ հակաքայլեր ունի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 19:53
Մհեր Գրիգորյանը ԶՖԳ-ի պատվիրակության հետ քննարկել է ջրամբարաշինության և ջրային ռեսուրսների ծրագրերը
02.10.2026 | 19:44
Պուտինը հրամայել է հարվածներ հասցնել Ուկրաինային՝ չպահպանելով նախկինում գործող սահմանափակումները. Զելենսկի
02.10.2026 | 19:34
Վիճաբանություն Երևանի Մինաս Ավետիսյան փողոցում․ մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց
02.10.2026 | 19:20
ՌԴ-ն սպասում է Հայաստանի արձագանքին՝ երկաթուղու երկու հատվածների վերականգնման վերաբերյալ. Օվերչուկ
02.10.2026 | 19:11
Հայաստանի Մ-19 հավաքականը ոչ-ոքի խաղաց Էստոնիայի հետ
02.10.2026 | 19:00
ՀԷՑ-ի կոնցեսիոն կառավարմամբ հետաքրքրված է 5 միջազգային կորպորացիա, 100% բաժնետոմսեր կճանաչվեն հանրային գերակա շահ․ Ռոմանոս Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 18:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
02.10.2026 | 18:44
ՆԳՆ-ում քննարկել են ընտանեկան բռնության դեպքերի արձագանքման նոր մեխանիզմները
02.10.2026 | 18:31
ՄԻՊ-ի ներկայացուցիչները չհայտարարված այցեր են իրականացրել «Արթիկ» և «Վանաձոր» ՔԿՀ-ներ
02.10.2026 | 18:19
Ֆրանսիան հրաժարվել է հաստատել Բաքվի հետ ՆԱՏՕ-ի գործընկերության ծրագիրը, Թուրքիան էլ արգելափակել Հայաստանի ծրագիրը․ Politico
02.10.2026 | 18:10
Ադրբեջանցին պիտի դատապարտվի այստեղ, և գերիների հետ փոխանակման հարցը քննարկվի․ Գառնիկ Դանիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 18:02
Կարեն Նալբանդյանն ու Հենրիկ Նալբանդյանը կաշխատեն միջազգային խաղերում
02.10.2026 | 17:51
ԱԺ-ում քննիչ հանձնաժողով է ստեղծվել Հայ Առաքելական եկեղեցում առաջացած ճգնաժամն ուսումնասիրելու համար
02.10.2026 | 17:42
Փաշինյանի ելույթը՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
Բոլորը

Բագրատ Գալստանյանի գլխավորած ընդդիմադիր շարժումը երեկ ԱԺ-ին հարող տարածքում՝ Բաղրամյան-Դեմիրճյան հատվածում վրաններ տեղադրեց։ Նա դիմեց Ազգային ժողովի խմբակցությունններին, որպեսզի ընդդիմադիրները հունիսի 11-ին ժամը 16:30-ին նիստ նախաձեռնեն Կառավարության հրաժարականի և նոր կառավարության ձևավորման օրակարգով:  «Մեր պահանջը մնում է հրաժարականը՝ չբացառելով քաղաքական լուծումների մնացած տարբերակները», – ասաց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը` չմանրամասնելով, սակայն, թե կոնկրետ ինչ քաղաքական լուծումներ նկատի ունի։ Օրվա ընթացքում ԱԺ-ի խորհուրդը մերժեց ընդդիմության դիմումը։ Միաժամանակ, Բագրատ Գալստանյանը եռալեզու դիմել է արտաքին ուժերին, իսկ մասնավորապես ռուսերենով նա ասել է․ «Մենք պահանջում են իշխանության հրաժարականը։ Մենք չենք խաթարելու դաշնակցային հարաբերությունները։ Սպասում ենք մեր գործընկերների ադեկվատ արձագանքը՝ տեղի ունեցող գործընթացներին»։

Քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանը, Factor TV-ի հետ զրույցում գնահատելով այս հայտարարությունը՝ նշեց, որ ոչ օրինական տարրեր է տեսնում այս խոսքի մեջ․

«Բագրատ Գալստանյանը ՌԴ-ին դիմեց, ինչը սահմանադրական կարգի տապալման փորձ է։ Ռուսաստանը Հայաստանի ներքին գործերին միջամտի՞, ինչի՞ համար։ Գալստանյանը մտածում է՝ Ռուսաստանի ռազմաբազան Գյումրիից գա Բաղրամյան պողոտա՞, ո՞րն է Մոսկվայի ադեկվատ արձագանքը, որ ինքը ասում է։ Ի՞նչ է սա նշանակում։ Հայաստանի իշխանության հարցը լուծում են ՀՀ քաղաքացիները, ոչ թե հյուսիսը»,- նշեց Օրդուխանյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան