Գալուզինը հայտարարել է, որ ՀՀ-ում ՌԴ դեսպանը շուտով կվերադառնա, հարաբերությունների մակարդակի իջեցում չի նախատեսվում

Լուրեր

29.10.2026 | 10:04
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը կամային հաղթանակ է տարել Չեմպիոնների լիգայում
29.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
29.10.2026 | 09:45
Լիլիթ Ստեփանյանն այսօր նշանակվելու է Կոտայքի մարզպետ
29.10.2026 | 09:30
ԱԱ. Պայքարի մեջ են մտնում ազատ ոճի ըմբիշները
28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
Բոլորը

ՌԴ ԱԳՆ փոխնախարար Միխայիլ Գալուզինը ՌԻԱ Նովոստիին ասել է, որ Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը խորհրդակցություններից հետո շուտով կվերադառնա Հայաստան, և որ հարաբերությունների խզման մասին խոսք չկա։

«Դեսպանին կենտրոնից խորհրդակցության կանչելը սովորական դիվանագիտական պրակտիկա է։ Հենց այս պրակտիկայի շրջանակում է խորհրդակցության կանչվել Սերգեյ Կոպիրկինը։ Մենք անցկացրել ենք այդ խորհրդակցությունները։ Ըստ այդմ, կարծում եմ, որ շատ շուտով կարելի է սպասել Սերգեյ Կոպիրկինի վերադարձը Երևան և իր պարտականությունների կատարման վերսկսումը»,- ասել է Գալուզինը։

Պատասխանելով երկրների միջև հարաբերությունների մակարդակի իջեցման մասին հարցին՝ նա նշել է, որ «դա բացառված է»։

«Դեսպանին կանչել են խորհրդակցությունների, նա հետ չի կանչվել։ Ռուսաստանն ու Հայաստանը դաշնակիցներ են, ռազմավարական գործընկերներ»,- հավելել է ՌԴ ԱԳ փոխնախարարը՝ միաժամանակ նշելով, որ «լինում են հակասություններ, բայց դա չի նշանակում, որ իջեցնում են հարաբերությունների մակարդակը»։