ՀՀ դեմ լուրջ սպառնալիք է ռեգիոնում Արևմուտքի դեմ կոալիցիայի ստեղծումը․ պիտի շտապենք, որ թակարդում չմնանք․ Արմինե Մարգարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

«Հայաստանը պետք է ամբողջապես ներդնի և կիրարկի համապարփակ անվտանգության, դիմակայության կոնցեպտը, որը կպատասխանի մեր պետության դեմ առկա սպառնալիքներին»,- Factor TV-ի հետ զրույցում ասում է «Կանայք և գլոբալ անվտանգության ճարտարապետությունը» մտակենտրոնի հիմնադիր, ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանը։ Նրա ղեկավարած կազմակերպությունն այսօր գիտաժողով էր կազմակերպել, որին մասնակցում էին եվրոպական երկրների դեսպաններ, տեղացի և արտասահմանցի փորձագետներ, ԶՈՒ ներկայացուցիչ։

Արմինե Մարգարյանը նշում է, որ Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ տասնամյակներով որդեգրած ոչ-բլոկային պետության կարգավիճակը, ինչպես նաև՝ համապարփակ անվտանգության համակարգը կիրառելի է նաև Հայաստանի համար, որը, ըստ փորձագետի, հնարավորություն կտա վերափոխել անվտանգային համակարգը։ Ըստ նրա՝ Արևմտյան գործընկերների հետ գործակցությունը շանս կտա Հայաստանին՝ առավել որակյալ բարեփոխումներ իրականացնելու։ Արմինե Մարգարյանը, սակայն, ռիսկեր է տեսնում․

«Հաշվի առնելով ռեգիոնում հակաարևմտյան բլոկի ստեղծման տենդենցը՝ չեմ կարծում, թե Հայաստանը պետք է հրաժարվի Արևմուտքի հետ անվտանգային գործակցությունից։ Բայց այստեղ կան աշխարհաքաղաքական ռիսկեր, որոնք մեր կողմից բացարձակ կառավարելի չեն։ Այս պահին աշխարհաքաղաքական իրավիճակը բարենպաստ է մեզ համար՝ վարելու այն քաղաքականությունը, որ հիմա առկա է։ Չենք կարող ասել, թե ԱՄՆ-ում նախագահի ընտրությունը և Ուկրաինայում պատերազմն ինչպիսի լուծում կստանան։ Ինչ էլ լինի՝ ավարտ չի լինելու, այլ՝ պրոցեսի սկիզբ, և կարևոր է, որ մեզ համար դրական լինի այդ պրոցեսի սկզիբը։ Իհարկե, հրաժարվել չի կարելի արևմուտքի հետ գործակցությունից, սակայն կարծում եմ, որ մենք պետք է շտապենք, որ ծուղակում չմնանք»,- նշեց Մարգարյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան