Նախարար Մարտիրոսյանն ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկել է ընթացիկ նախագծերին վերաբերող խնդիրները

Լուրեր

12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
12.11.2026 | 19:27
ՌԴ ԱԽ-ն հայտնել է, որ տարեսկզբից ի վեր միգրանտների արտաքսման վերաբերյալ 143 հազար որոշում է ընդունվել
12.11.2026 | 19:15
«Այսօր վերջին օրն է»․ ինչ կեղծ հայտարարություն է տարածվում Facebook-ում, և ինչ իրավունքներ ունի Meta-ն իրականում
12.11.2026 | 19:00
8 անշարժ գույք, Maybach և միլիոններ․ ինչ են ուզում բռնագանձել Արթուր Բաղդասարյանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 18:51
Nvidia-ի գլխավոր տնօրեն Հուանգը հրաժարական է տվել սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 18:43
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
12.11.2026 | 18:28
Ռուսաստանը կարող է համաձայնել Ուկրաինայի հարցով բանակցություններին Եվրոպայի մասնակցությանը․ Մերց
12.11.2026 | 18:20
Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «ՆԵԿ Նեյմեգեն» խաղի տոմսերի գները
12.11.2026 | 18:10
Փաշինյանն Էրդողանի հետ հանդիպումը դրական է գնահատել // Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ որոշմանն է անդրադարձել․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 17:59
«Պրովոկացիոն հայտարարություն եք անում», «Կամ խուժան եք, կամ գողական»․ դատախազը և Գալստանյանը վիճեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:50
Էրդողանը Փեզեշքիանի հետ հանդիպմանն Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղ բանակցություններ սկսելու կոչ է արել
12.11.2026 | 17:41
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց TRIPP զարգացման ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փաթեթը
12.11.2026 | 17:39
ԵՄ-ն նոյեմբերի 16-ին կհաստատի ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցները
12.11.2026 | 17:30
Մեր թիմը հայտնի է բազմակարծությամբ. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունեց Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ներկայացուցիչներին`  ծրագրերի ղեկավար Թոմաս Հերցի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:

Ողջունելով հյուրերին` նախարարը գոհունակություն հայտնեց համատեղ աշխատանքի համար:

Կողմերը քննարկեցին բանկի հետ համագործակցությամբ իրականացվող ճանապարհաշինական ծրագրերը, որոնցից են՝ (Մ-6) Վանաձոր – Ալավերդի – Վրաստանի սահման միջպետական մայրուղու հիմնանորոգումը և «Հյուսիս – հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային» ծրագիրը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ ընթացիկ նախագծերին առնչվող խնդիրներին ու մարտահրավերներին, քննարկվեցին դրանց լուծման տարբերակները, որակի և ժամկետների խիստ պահպանման հարցը:

Նախարարն առաջարկեց շինարարական աշխատանքներին վերաբերող օրակարգային հարցերին լուծումներ գտնել համատեղ այցելություններով ու գործնական քննարկումներով:

Թոմաս Հերցը ևս երկկողմ համագործակցության պատրաստակամություն հայտնեց ` նշելով, որ իրենք ևս շահագրգիռ են աջակցելու նախագծերի իրականացման և վերահսկման գործում: