«Սերժ Սարգսյանն արդարացվեց, Լևոն Երանոսյանը համաներվեց․ ինչո՞ւ» թեմայով քննարկում. ՈՒՂԻՂ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Մեդիա կենտրոնում մեկնարկել է քննարկում՝ «Սերժ Սարգսյանն արդարացվեց, Լևոն Երանոսյանը համաներվեց․ ինչո՞ւ» թեմայով։ Բանախոսներն են՝ Զավեն Գրիգորյան՝ Լևոն Երանոսյանի գործով տուժող, Արթուր Սաքունց՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան, Նինա Կարապետյանց՝ «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ, իրավապաշտպան։

Ավելի քան չորս տարվա դատավարությունից հետո՝ մայիսի 31-ին, դատարանն արդարացրեց Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին՝ հերքելով Դատախազության մեղադրանքը, թե նախագահության տարիներին Սերժ Սարգսյանը կազմակերպել է պետբյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակությունը։

Հունիսի 3-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Հարություն Մանուկյանի, մեղավոր ճանաչեց ՀՀ նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանին, սակայն առաջադրված քրեական հոդվածներից մեկով կիրառվեց համաներում, և պատիժը պայմանականորեն չկիրառվեց, իսկ մյուսով՝ դադարեցվեց քրեական հետապնդումը, քանի որ անցել է վաղեմության ժամկետը։