Հունգարիայի ԱԳ նախարարը հաստատել է, որ Բուդապեշտը խոչընդոտում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցության տրամադրմանը

Լուրեր

07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Հունգարիան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում առաջընթացը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն Բաքվում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

«Մենք ուրախ ենք, որ Ադրբեջանն ու Հայաստանը ձեռնարկել են ավելի լուրջ քայլեր։ Ցանկանում ենք, որ տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն լինի, երկու ժողովուրդներն արժանի են ապրել խաղաղության մեջ։ Հունգարիան ԵՄ-ում իր նախագահության ընթացքում կշարունակի աջակցել այս տարածաշրջանում խաղաղության բոլոր նախաձեռնություններին»,-ասել է Սիյարտոն։

Նա, ըստ էության, հասաստել է, որ Հունգարիան խոչընդոտում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցություն տրամադրելուն՝ հայտարարելով, թե Հունգարիան  հետևելու է, որ ԵՄ-ն Հարավային Կովկասի տարածաշրջանում հավասարակշռված քաղաքականություն վարի և «կրակի վրա յուղ չլցնի»։

«Մենք կարծում ենք, որ եթե ԵՄ-ն ցանկանում է 10 միլիոն եվրո հատկացնել Հայաստանին ականազերծման համար, ապա նույն ծավալի օգնություն պետք է հատկացվի Ադրբեջանին։ Մենք պետք է աջակցենք խաղաղության գործընթացին, ոչ թե խանգարենք»,- հայտարարել է Հունգարիայի ԱԳ նախարարը։

Հիշեցնենք, որ ապրիլին «Ազատություն» ռադիոկայանի դիվանագիտական աղբյուրները հայտնել էին, որ Հունգարիան արգելափակում է Եվրամիության Խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցություն տրամադրելու նախագիծը։ Աղբյուրները նշել էին, որ Հունգարիան պահանջում է, որ Ադրբեջանը ևս ներառվի ծրագրում, ինչը քննարկման սեղանին է՝ փակուղուց դուրս գալու համար։

Ավելի վաղ էլ հաղորդվել էր, որ Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին 10 միլիոն եվրոյի օգնություն տրամադրելու շուրջ։ Ըստ դիվանագիտական փաստաթղթերի՝ այդ գումարով պետք է մեկ գումարտակի համար նախատեսված դաշտային մոդուլային ճամբար ստեղծվեր, որը պետք է ներառեր նաև մեկ բժշկական օգնության ամբուլատորիա, ինչպես նաև համապատասխան ծառայություններ ու կարողություններ։

Էմմա Չոբանյան