Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը տեղի կունենա աշնանը Երևանում
Քաղաքականություն
04.06.2024 | 14:55Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը տեղի կունենա աշնանը Երևանում։ Այս մասին այսօր Բելառուսում տեղի ունեցած նիստի ընթացքում հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը, փոխանցում է ԲԵԼՏԱ-ն։
«Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա սեպտեմբերի վերջին հոկտեմբերի սկզբին Երևանում»,- ասել է նա։
Նշենք, որ Հայաստանը Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստում ներկայացնում էր Մհեր Գրիգորյանը։