Անընդունելի՛ է ռազմատենչ խոսքը Սփյուռքից․ պատերազմի հետևանքը ՀՀ քաղաքացին է կրելու, չպիտի թելադրենք․ Համբիկ Սարաֆյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Այսօր Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության Կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանը հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Վարչապետը բարձր է գնահատել ՀՀ կառավարության և ՍԴՀԿ-ի միջև ձևավորված երկխոսությունը: Սարաֆյանը նշել է, որ ՍԴՀԿ-ն կիսում է ՀՀ կառավարության խաղաղության օրակարգը, մարտահրավերները հաղթահարելուն միտված քայլերը, ինչպես նաև՝ վարվող արտաքին քաղաքականությունը:

Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության Կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանը Factor TV-ի հետ զրույցում ասաց, որ երբ խոսում են Փաշինյանի կառավարությանն աջակցելու մասին, խոսքը վերաբերում է Արևմուտքի հետ հարաբերությունների խորացմանը, ինչպես նաև՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ կարգավորման պրոցեսին․ «Թուրքիայի և Ադրբեջանի հետ հավերժ թշնամական միջավայրում Հայաստանը չի կարող հեռանկար ունենալ, ես կարծում եմ, որ Կովկասի վագրի թռիչքը հեքիաթ է։ Պետք է գնալ կարգավորումների»։

Հայաստանում ընդդիմադիր հավաքների բռնկմանը զուգահեռ տեսանք, որ սփյուռքի հոգևոր և աշխարհիկ կառույցներ՝ բողոքի ակցիաներ արեցին աջակցելով Երևանում հակաիշխանական ակցիաներին։ Արդյո՞ք ամբողջ սփյուռքը կամ գերակշիռ մասը աջակցում է հակաիշխանական այս ակցիաներին։ Սարաֆյանը նշեց, որ միանշանակ չէ Սփյուռքի աջակցությունը ՀՀ ընդդիմությանը՝ կան տարբեր տրամադրություններ։ Նա անընդունելի է համարում ռազմատենչ հռետորաբանությունը և թելադրանքի փորձը Սփյուռքից ուղղված ՀՀ իշխանությանը՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններ կառուցելիս․

«Սփյուռքն իրավունք չունի՛ ՀՀ իշխանությանը թելադրել, թե Թուրքիայի և Ադրբեջանի հետ ինչ քաղաքականություն վարի, քանի որ հետևանքը ՀՀ քաղաքացին է կրելու։ Անընդունելի՛ է ռազմատենչ խոսքը Սփյուռքից։ Այսօր փողոցում կատարվողը իշխանափոխության փորձ է, և վտանգավո՛ր է, որ եկեղեցին ներքաշվել է ներքաղաքական պայքարի մեջ։ Պարտությունն իր գինն ունի, որը վճարում ենք, և հիմա պիտի քիչ ցավոտ լուծմանը գնանք՝ վատ տարբերակներ ունենալով։ Վատ է, որ չենք ընդունում մեր պարտությունը, դասեր չենք քաղում»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան