ՆԳ նախարարին աղետի գոտում ներկայացվել են Փրկարար ծառայության կատարած աշխատանքները

Լուրեր

08.10.2026 | 15:01
Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
08.10.2026 | 14:53
Թուրքական պաշտպանական ընկերությունը փակում է Ադրբեջանում իր մասնաճյուղը
08.10.2026 | 14:42
ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում աշխատանքի շահագործման և այլ խախտումներ է արձանագրել
08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
08.10.2026 | 13:41
ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ՀՀ-ում Firebird AI-ի տվյալների կենտրոնը «կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ»
08.10.2026 | 13:38
Վարչապետի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման կանխարգելման հանձնաժողով է ստեղծվել
08.10.2026 | 13:34
Պատանեկան ԵԱ-ում Հայաստանը 7 բռնցքամարտիկ ունի 1/4 եզրափակիչում
08.10.2026 | 13:28
«Շուռա, որքա՞ն է Ձեզ պետք երջանիկ լինելու համար». լրագրողը միացրեց Փաշինյանի նախկին ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:20
«Մենք չպետք է մոռանանք Ռուբեն Վարդանյանին և մյուս հայերին, որոնք դեռ պատանդ են պահվում Բաքվում»․ Եվրախորհրդարանի պատգամավոր
Բոլորը

Հունիսի 2-ին Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն այցելել է աղետի գոտի։ Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանն ու Ծառայության տարածքային ստորաբաժանումների ղեկավարները ՆԳ նախարարին են ներկայացրել աղետի գոտում Փրկարար ծառայության ստորաբաժանումների կողմից կատարված աշխատանքները. տեղեկացնում են ՆԳՆ Ոստիկանությունից։

Հիշեցնենք, որ ՆԳՆ փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության։
Մայիսի 26-ից մինչև հունիսի 3-ը փրկարարական աշխատանքներ են իրականացրել ՆԳՆ փրկարար ծառայության 120 մարտական հաշվարկ, 26 օպերատիվ խումբ, ներգրավված են եղել 1419 փրկարարական ծառայող։

Աղետի գոտիներում՝ Լոռու մարզում՝ աշխատել է 970 և Տավուշի մարզում՝ 449 փրկարարական ծառայող։

Լոռու և Տավուշի մարզերում տարբեր բնակավայրերից փրկարարների և ներգրավված այլ ուժերի միջոցով փրկվել և տարհանվել է 445 մարդ, մասնավորապես՝ 403 մարդ՝ Լոռու մարզում և 42 մարդ՝ Տավուշում, այդ թվում՝ Սանահին կայարան բնակավայրից ընդհանուր տարհանվել է 137 բնակիչ։

Իրականացվել են հումանիտար բեռների բեռնաթափման աշխատանքներ. աղետի գոտում հայտնված բնակավայրերի բնակչությանը բաշխվել են առաջին անհրաժեշտության պարագաներ, սննդամթերք, դեղորայք և վառելիք։

Փրկարար ծառայության ստորաբաժանումներն օժանդակել են վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնող գազի վթարային ծառայությանը, էլցանցին, կապի և ջրամատակարարող ընկերություններին։

Աղետից տուժած բնակավայրերում շարունակվում են նկուղներից՝ ջրահեռացման, փողոցներից ու բակերից՝ ջրաբերուկների մաքրման, տարհանման, ինչպես նաև հիմնական ճանապարհներից կտրված բնակավայրերի բնակիչներին սննդով և առաջին անհրաժեշտության այլ պարագաներով ապահովման աշխատանքները։