Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը կարևորել են կառուցողական փոխգործակցությունը
Տնտեսություն
01.06.2024 | 10:59Մայիսի 31-ին ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային։ Այս մասին տեղեկացնում են Ֆինանսների նախարարությունից։
«Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել երկու երկրների միջև համագործակցությունը:
Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը կարևորել են արդյունավետ և կառուցողական փոխգործակցությունը և վերահաստատել իրենց պատրաստակամությունը՝ ընդլայնելու դրա ուղղությունները»,- ասված է հաղորդագրության մեջ: