Կրեմլը Սամվել Կարապետյանի բերանով ՀՀ-ին ասաց՝ մտքովդ չանցնի՝ անկախ քաղաքականություն վարես, ՌԴ-ից ես կախված․ Էդգար Խաչատրյան.ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 23:52
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
02.10.2026 | 23:03
Թրամփը խորհրդակցել է Grok նեյրոցանցի հետ, թե ինչպես վենեսուելացիները կվերաբերվեն Մադուրոյի տապալմանը․ Time
02.10.2026 | 22:52
Առանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել այդ ճանապարհը․ Փաշինյանը՝ խաղաղության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:27
Ռուսաստանը ցանկանում է Կիևին, Խարկովին և Օդեսային զրկել էլեկտրաէներգիայից և ջեռուցումից․ NYT
02.10.2026 | 22:23
ԱՄՆ-ում ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելը շատ կարևոր իրադարձությունների վրա ազդեցություն ունեցավ․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:07
Իլհամ Ալիևն այսուհետ անժամկետ կղեկավարի Ադրբեջանի իշխող կուսակցությունը
02.10.2026 | 21:55
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 21:32
FlyDubai-ի վիրավոր օդաչուն Հնդկաստանի վարչապետին պատմել է ինքնաթիռում միջադեպի մանրամասները
02.10.2026 | 21:20
Ֆրանսիայում հարյուրավոր դպրոցներ փակ են մնում․ աշակերտների բողոքի ակցիաները վերածվում են բռնության
02.10.2026 | 21:12
Ոռոգումից մինչև էներգետիկա․ ՀՀ-ն և ԶՖԳ-ն քննարկել են համագործակցության օրակարգը
02.10.2026 | 21:05
Նիկոլ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին․ ՈւՂԻՂ
02.10.2026 | 21:00
«Տեսակցեցի Անիին»․ Ավանեսյանը այցելել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը
02.10.2026 | 20:51
ՔՊ 64 պատգամավորից 38-ն է ստորագրել եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու նախագիծը․ ի՞նչ իրավասություններ է այն ունենալու
02.10.2026 | 20:48
ՀԷՑ-ի ռեյդերային զավթում չի եղել․ անհեթեթ գնահատական է․ Ռոմանոս Պետրոսյանը հերքում է Շոյգուի պնդումը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Ընդդիմադիր քաղաքական ուժերը Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ, այսօր շարունակել են բողոքի ակցիաները Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Կառավարության բակում Բագրատ արքեպիսկոպոսը հայտարարել էր, թե իշխանությունը գուցե դիտմամբ է արել Լոռու մարզի ջրհեղեղը, որ փողեր ստանա ինչ-որ տեղից։

«Արդեն պարզվել է, թե ինչպես էր հնարավոր հեղեղը կանխել, բայց այս մարդիկ ո՛չ գիտնականների հետ են խոսում, ո՛չ մասնագետների, և ամեն ինչ թողնված է բարձիթողի վիճակում։ Մեղք չվերցնեմ ինձ վրա, բայց գուցե դիտմամբ են արել՝ ցույցը կանխելու համար կամ գուցե փողեր կան ինչ-որ տեղից ստանալու։ Վարկած է։ Կրկնում եմ, մեղք չվերցնեմ ինձ վրա, բայց վարկածներն ապրելու իրավունք ունենք։ Ես խոսել եմ գիտնականների հետ, որոնք ասել են, թե ինչ միջոցներ պետք է ձեռնարկվեին։ Ասելիքս այն է, որ այս մարիկ ոչնչից ո՛չ հասկանում են, ո՛չ էլ որևէ մեկին հարցնում են, հետևաբար աղետն իրենք են»,- նշեց Բագրատ Գալստանյանը։ Միաժամանակ, քաղաքական դաշտում չեն դադարում այն քննարկումները, թե ինչքանով է նրա ղեկավարած շարժումը փոխկապակցված Ռուսաստանին և Հայաստանի նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին։ «Խաղաղության երկխոսություն» ՀԿ ղեկավար, իրավապաշտպան Էդգար Խաչատրյանը Factor TV-ի հետ զրույցում ասում է, որ իր ընկալմամբ՝ այդ կապերն ակնհայտ են․

«Այս ցույցերը ՌԴ-ի վերջին ճիգերն են՝ ՀՀ-ն ազդեցության տակ պահելու նպատակով։ Ռուսաստանը ռեսուրս է ծախսում, բայց արդյունքի չի հասնում, և մենք՝ որպես Հայաստան պետություն, պիտի չեզոքացնենք ռուսական իմպերիալիզմի վտանգը մեր նկատմամբ։ Ռոբերտ Քոչարյանն ու ռուսներն են խոսել, որ ընդդիմությանը կարող է առաջնորդել եկեղեցական, և տրվել է Բագրատ արքեպիսկոսի անունը։ ՌԴ-ի կապը այս շարժման հետ ակնհայտ է՝ ռուս պրոպագանդիստներն աջակցում են, կոչ են անում փողոց դուրս գալ»։

Ըստ Խաչատրյանի՝ խնդիրը Փաշինյանը չէ, այլ՝ Հայաստան պետության լինել-չլինելու հարցն է դրված, քանի որ ըստ նրա՝ ՌԴ-ն ձգտում է ՀՀ-ին պահել իր ազդեցության գոտում, ծայրագավառ դարձնել։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան