Զաքիր Հասանովը Բաքվում ընդունել է Թուրքիայի ԶՈւ-ի հետախուզության ղեկավարին

Լուրեր

09.09.2026 | 17:46
Գնաճը Հայաստանում 4.4% է․ միսը, ձուն, ծիրանն ու դիզվառելիքը զգալի թանկացել են
09.09.2026 | 17:23
ԱՄՆ-ն չինական ընկերություններին մեղադրել է ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաները պատճենելու մեջ
09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
09.09.2026 | 17:05
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին
09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 16:01
Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:42
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է
09.09.2026 | 15:33
ՊԵԿ-ը ստուգել է Նարեկ Նալբանդյանի բիզնեսները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:23
Խանդանյանը` Բայրամովի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:15
ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը՝ հյուսիսից հարավ //ՀՀ քաղաքացիության տուրքը կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 15:08
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Բաքվում ընդունել Թուրքիայի զինված ուժերի հետախուզության գլխավոր տնօրինության ղեկավար, գեներալ-գնդապետ Իսմայիլ Գյունայդինի գլխավորած պատվիրակությանը։

Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է, որ Հասանովը գոհունակություն է հայտնել մայիսի 29-30-ը Թուրքիա կատարած աշխատանքային այցի կապակցությամբ և բարձր է գնահատել «EFES-2024» բազմազգ զորավարժությունների կազմակերպումը։

Հանդիպմանը քննարկվել են ռազմական և ռազմակրթական ոլորտներում երկկողմ համագործակցության ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները, ադրբեջանա-թուրքական բարձր մակարդակի ռազմական երկխոսության շրջանակներում անցկացված միջոցառումների կարևորությունը:

Թուրքական պատվիրակությունն այնուհետ հանդիպել է Ադրբեջանի ԳՇ պետ Քերիմ Վելիևի հետ։ Հանդիպմանը գոհունակություն է արտահայտվել Ադրբեջանի և Թուրքիայի միջև երկկողմ ռազմական համագործակցության ներկա վիճակի կապակցությամբ։ Ընդգծվել է նման հանդիպումների կարևորությունը փոխադարձ համագործակցության ընդլայնման տեսանկյունից։

Նշվում է, որ հանդիպմանը նաև մտքերի հանգամանալից փոխանակում է տեղի ունեցել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ։