Թուրքիայում սրճարանի սեփականատիրոջը ձերբակալել են քրդերենով ծառայությունների մատուցման համար

Լուրեր

07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
Բոլորը

Թուրքիայի Դիարբեքիր նահանգում սրճարանի սեփականատերը ձերբակալվել է սրճարանում միայն քրդերենով ծառայություններ մատուցելու համար, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Pine սրճարանի սեփականատեր Ռամազան Շիմշեքը ձերբակալվել է սրճարանի խուզարկությունից հետո։ Շիմշեքը սոցիալական ցանցերում տարածված տեսանյութում հայտարարել էր, որ իր սրճարանում սպասարկումը միայն քրդերենով է առաջարկվելու։ Նա նշել էր, որ որոշել է խթանել քրդերենի օգտագործումը, որը լայնորեն տարածված է Թուրքիայի հարավարևելքի քրդաբնակ շրջաններում:

Սրճարանի աշխատակիցները քրդերենով սկսել են շփվել հաճախորդների հետ մայիսի 15-ին, որը նշվում է որպես քրդերենի օր։

Շիշեքը լրատվամիջոցներն ասել է, որ հաճախորդներն ազատ են խոսելու ինչ լեզվով ուզում են, սակայն սրճարանի աշխատակիցները պատասխանում են միայն քրդերեն: Նա նշել է, որ իրենք թուրքալեզու հաճախորդներին նույնպես ողջունում են սրճարանում և բայց առաջարկել է,  նախքան այցելությունը քրդերեն սովորել: Դրանից հետո սոցիալական ցանցերում Շիմշեքին սկսել են քննադատել։

Նրա ձերբակալությունը տեղի է ունեցել Դիարբեքիրի ոստիկանություն ուղարկած մի քանի ծանուցումներից հետո։

Հասարակական-քաղաքական դաշտի հետազոտությունների կենտրոնի վերջին զեկույցը ցույց է տվել, որ Թուրքիայի քուրդ բնակչության կեսից ավելին քրդերենի փոխարեն տանը շփվելու համար օգտագործում է թուրքերեն:ը Այնուամենայնիվ, գրեթե բոլոր հարցվողները ցանկություն են հայտնել, որ լեզուն պահպանվի և իրենց երեխաները կրթվեն մայրենի լեզվով:

Հիշեցնենք՝ Թուրքիայի  սահմանադրությունը թուրքերենն է  ահմանում է որպես միակ պաշտոնական լեզու:

Էմմա Չոբանյան