Մեծ Բրիտանիայի խորհրդարանը ցրվել է հուլիսի 4-ին կայանալիք ընտրություններին ընդառաջ

Լուրեր

21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
21.11.2026 | 15:35
Վաղը պաշտոնապես կազդարարենք ԹՐԻՓՓ նախագծի մեկնարկը․ Նիկոլ Փաշինյան
21.11.2026 | 15:08
Նոյեմբերի 22-ին և 25-ին Հայաստանում սպասվում են ինտենսիվ տեղումներ և ուժեղ քամի
21.11.2026 | 14:52
ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվել է երկու թեկնածու
21.11.2026 | 14:07
Զելենսկի․ Ղրիմի կամուրջը չի պահպանվի, Պուտինը պետք է դա հասկանա, իսկ Ռուսաստանը պետք է զգա, թե ինչ է պատերազմը
21.11.2026 | 13:33
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացն ու սահմանների կառավարման բարեփոխումները քննարկվել են ICMPD-ի փոխտնօրենի հետ
21.11.2026 | 13:06
Բուխարեստի ֆորումում քննարկվել են TRIPP-ն ու Հայաստանի առևտրի դիվերսիֆիկացման հնարավորությունները
21.11.2026 | 12:34
Աբովյանի համայնքային սեփականությանն է վերադարձվել 33 քմ հողատարածք
21.11.2026 | 12:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
Բոլորը

Մեծ Բրիտանիայում խորհրդարանը պաշտոնապես ցրվել է՝ կապված առաջիկա արտահերթ ընտրությունների հետ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ Գործող օրենքի համաձայն՝ խորհրդարանը պետք է ցրվի համընդհանուր ընտրություններից 25 աշխատանքային օր առաջ։  Ընտրությունները վարչապետ Ռիշի Սունակի նախաձեռնությամբ տեղի են ունենալու հուլիսի 4-ին:

Վերլուծաբաններն ակնկալում էին, որ դրանք տեղի կունենան աշնանը, սակայն կառավարությունը համաձայնության եկավ ավելի վաղ ժամկետի շուրջ: Սունակը անցյալ շաբաթ հայտարարել էր, որ Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը բավարարել է խորհրդարանը ցրելու իր խնդրանքը։

Խորհրդարանի ցրումը նշանակում է, որ  Համայնքների պալատի բոլոր 650 տեղերը թափուր են դառնում: Ընտրություններից հետո՝ հուլիսի 9-ին, խորհրդարանի նոր կազմը կհավաքվի պատգամավորների երդման արարողության և խոսնակ ընտրելու համար։

Նախորդ ընտրությունները տեղի էին ունեցել 2019 թ-ին։ Բորիս Ջոնսոնի գլխավորած Պահպանողական կուսակցությունը հաղթանակ էր տարել։ Սակայն հարցումները ցույց են տալիս Քեյր Սթարմերի գլխավորած Լեյբորիստական ​​կուսակցության ժողովրդականության աճը։ Լեյբորիստները կարող են հաղթել 14 տարի ընդդիմություն լինելուց հետո: