Գրիգորյանը, Օվերչուկն ու ԵՏՀ խորհրդի անդամները քննարկել են ինտեգրացիոն համագործակցությունը

Լուրեր

21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
21.11.2026 | 15:35
Վաղը պաշտոնապես կազդարարենք ԹՐԻՓՓ նախագծի մեկնարկը․ Նիկոլ Փաշինյան
21.11.2026 | 15:08
Նոյեմբերի 22-ին և 25-ին Հայաստանում սպասվում են ինտենսիվ տեղումներ և ուժեղ քամի
21.11.2026 | 14:52
ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվել է երկու թեկնածու
21.11.2026 | 14:07
Զելենսկի․ Ղրիմի կամուրջը չի պահպանվի, Պուտինը պետք է դա հասկանա, իսկ Ռուսաստանը պետք է զգա, թե ինչ է պատերազմը
21.11.2026 | 13:33
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացն ու սահմանների կառավարման բարեփոխումները քննարկվել են ICMPD-ի փոխտնօրենի հետ
21.11.2026 | 13:06
Բուխարեստի ֆորումում քննարկվել են TRIPP-ն ու Հայաստանի առևտրի դիվերսիֆիկացման հնարավորությունները
21.11.2026 | 12:34
Աբովյանի համայնքային սեփականությանն է վերադարձվել 33 քմ հողատարածք
21.11.2026 | 12:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
Բոլորը

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) խորհրդի անդամները ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ կայացած հանդիպմանը քննարկել են ինտեգրացիոն համագործակցության առանձին ոլորտների կարգավորման գործիքների կատարելագործումը։ Հանդիպումն անցկացվել է տեսակոնֆերանսի միջոցով։ Այս մասին  հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ կառավարությանը։

«Կողմերը քննարկել են միության իրավապայմանագրային դաշտի մշակման, ինտեգրացիոն համագործակցության առանձին ոլորտների կարգավորման գործիքների կատարելագործման և խորհրդի իրավասությանը պատկանող այլ հարցեր»,- ասված է հաղորդագրության մեջ։ Նիստի ընթացքում փոփոխություններ են կատարվել դեղերի գրանցման և փորձաքննության կանոններում՝ Միության շուկայում հասանելիությունն ապահովելու համար։

Բացի այդ՝ քննարկվել է միությունում կլիմայական ավելի սերտ կարգավորման անհրաժեշտությունը, ընդունվել են հանձնաժողովի զեկույցները անդրսահմանային շուկաներում մրցակցության վիճակի մասին և հանձնաժողովի զեկույցը ԵԱՏՄ արևելյան երկրների տարածքներում տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ «Արևմուտք և Արևելք», «Հյուսիս-Հարավ» ուղղությունների վերաբերյալ, այդ թվում՝ չինական «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում։

ԵՏՀ խորհուրդը որոշել է հաստատել ծխախոտի ակցիզային հարկի միասնական դրույքաչափի չափը 2029 թվականի համար, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ երկրներում գործող ակցիզային հարկի փաստացի դրույքաչափերի շեղման միջակայքը հաստատված ինդիկատիվ դրույքաչափից։