Սաուդյան Արաբիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

Լուրեր

11.08.2026 | 20:06
Բնակարաններ՝ նորընծա սպաներին․ Սուրեն Պապիկյանը ստորագրել է հավաստագրերը
11.08.2026 | 19:51
Դեպի Եվրոպա՝ «Ուժեղ Հայաստան»-ի հետ․ ինչպես ռուսամետ դաշինքն ընտրեց Եվրաինտեգրման հանձնաժողովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 19:29
Հայտնի է Հայաստանի գավաթի նախնական փուլի ժամանակացույցը
11.08.2026 | 19:18
Ռուսական «ստվերային նավատորմի» լցանավի վրացի հրամանատարն ԱՄՆ-ում դատապարտվել է 10 ամսվա ազատազրկման
11.08.2026 | 19:00
Ինչ վիճակում են դիրքերը, ինչու են մահեր գրանցվում խաղաղ պայմաններում․ զրույց ՊՆ մամուլի քարտուղարի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:50
Մտածո՞ւմ եք, որ եթե պարոն Ալեքսանյանին մոտ նստեք, կարող է միգրացիա լինել ՔՊ, հույս չունենաք. Նազելի Բաղդասարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:43
Ոստիկանները բացահայտել են կայարանում կատարված ավազակությունը․ մեկ անձ ձերբակալվել է
11.08.2026 | 18:38
Ավետ Կոնջորյանին ուղեկցած ոստիկանության ծառայողն ազատվել է աշխատանքից
11.08.2026 | 18:30
Սպասվում է անձրև և ամպրոպ. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
11.08.2026 | 18:24
Ո՛չ տուշոնկա կար, ո՛չ կաթ կար վերջնական վճռի մեջ,ձեր սիրելի Մացոյի օրինական վճիռը կարդացեք․ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:18
Արաիկ Եսայանն ազատվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից
11.08.2026 | 18:12
Տպավորիչ գոլ՝ սեփական կիսադաշտից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:02
ՔՊ-ականը՝ ադրբեջանական գազ գնելու հնարավորության մասին // Ասադը ցմահ ազատազրկման դատապարտվեց․ ԼՈՒՐԵՐ
11.08.2026 | 17:58
Կասեցվել է «Արեգակ» ապրանքանիշի ըմպելիքների արտադրությունը. ՍԱՏՄ
11.08.2026 | 17:55
Հայաստանի և Լիտվայի վարչապետները շնորհավորել են միմյանց
Բոլորը

Սաուդյան Արաբիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

«Շնորհավորելով դեսպան Սալման Աբդ Ալ-Ռահման Ալ Ալ-Շեյխին առաքելությունը ստանձնելու կապակցությամբ՝ Վահան Կոստանյանը կարևոր հանգրվան է համարել նախորդ տարի նոյեմբերին Հայաստանի Հանրապետության և Սաուդյան Արաբիայի Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը: Այս առումով նախարարի տեղակալը համոզմունք է հայտնել, որ դեսպանի հավատարմագրումն իր նպաստը կբերի երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդման և զարգացման հարցում:

Երկուստեք արձանագրվել է որ առկա է երկկողմ համագործակցության զգալի ներուժ: Կողմերը պատրաստակամություն են հայտնել առավելագույն ջանքեր գործադրել բազմաշերտ համագործակցությունն ընդլայնելու ուղղությամբ: Կարևորվել է նաև փոխադարձ բարձրաստիճան այցերի կազմակերպումը, ինչպես նաև երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտի ձևավորումը։

Հանդիպման ընթացքում նախարարի տեղակալը զրուցակցին է ներկայացրել Հայաստանի՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության հասնելու, ինչպես նաև տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային կապուղիների ապաշրջափակմանն ուղղված ջանքերը, հակիրճ անդրադարձել ՀՀ և հարևան երկրների միջև հարաբերությունների վերջին զարգացումներին»,- ասված է հաղորդագրության մեջ: