Աղետի գոտում սննդի և ջրի կարիք չկա. նախարարին զեկուցվել է հանձնարարականների կատարման ընթացքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Այսօր կայացել է օպերատիվ շտաբի ընդլայնված կազմով հերթական նիստը։ Նախարարին զեկուցվել է օրվա անելիքները և առավոտյան տրված հանձնարարականների կատարման արդյունքը։ Այս մասին տեղեկացնում են Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից։

«ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը տեղեկացրել է, որ Թումանյան փողոցի մաքրման աշխատանքները 90 տոկոսով ավարտվել են։ Մնացած հատվածներում աշխատանքները մեծ ինտենսիվությամբ շարունակվում են։
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը զեկուցել է անասնահամաճարակային իրավիճակի բացառման և կառավարման ուղղությամբ կատարվող աշխատանքների մասին:

Առողջապահության փոխնախարար Լևոն Հակոբյանն էլ զեկուցել է բնակիչներին անհրաժեշտ դեղորայքով ապահովելու և առողջապահական բլոկով տարվող աշխատանքները։

Ներկայացվել է նաև վնասների գույքագրման աշխատանքների ընթացքը։
Նախարար Սանոսյանը շտաբի անդամներին տեղեկացրել է Մ6 միջպետական մայրուղու որոշ հատվածներ անցանելի դարձնելու, ինչպես նաև երկաթուղու աշխատանքը մինչև Այրում կայարան և այնտեղից արդեն բեռնատարներով բեռը տեղափոխելու ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ։

Նախարարը նշել է, որ սննդի և ջրի կարիք չկա։ Կան բավարար պաշարներ, որոնք, ըստ կարիքի, բաշխվում են բնակիչներին։
Նախարարին են ներկայացվել նաև կամավորների աշխատանքի արդյունքները։
Քննարկվել են ընթացիկ աշխատանքային մի շարք հարցեր ևս։
Նախարարի կողմից տրվել են նոր հանձնարարականներ»,- ասված է հաղորդագրության մեջ։