Շատ կարևոր է, որ պետությունը միջոցներ ձեռնարկի՝ երաշխավորելու հաշմանդամություն ունեցող մարդկանց անկախ ապրելու և համայնքում ներառվելու իրավունքի անխոչընդոտ իրացումը․ ՄԻՊ

Լուրեր

09.09.2026 | 17:23
ԱՄՆ-ն չինական ընկերություններին մեղադրել է ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաները պատճենելու մեջ
09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
09.09.2026 | 17:05
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին
09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 16:01
Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:42
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է
09.09.2026 | 15:33
ՊԵԿ-ը ստուգել է Նարեկ Նալբանդյանի բիզնեսները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:23
Խանդանյանը` Բայրամովի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:15
ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը՝ հյուսիսից հարավ //ՀՀ քաղաքացիության տուրքը կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 15:08
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:56
«Սուտ եք խոսում, Տավուշից Ադրբեջանին գյուղ չի հանձնվել»․ բանավեճ՝ Ղալումյանի և Ղազարյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 29-ին այցելել է «Լուսէ» վերականգնողական կենտրոն հիմնադրամ, որը սոցիալ-վերականգնողական ծառայություններ է մատուցում զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաներին․ տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից։

Պաշտպանը վերականգնողական կենտրոնի տնօրեն Գոհար Գալստյանի հետ շրջել է կենտրոնում, ծանոթացել անձնակազմի հետ, շենքային պայմաններին, մատուցվող ծառայություններին, ընթացիկ աշխատանքներին և հետագա ծրագրերին։

Անահիտ Մանասյանը զրուցել է նաև հաշմանդամություն ունեցող երեխաների ու նրանց ծնողների հետ, ընդգծել հասարակությունում առկա կարծրատիպերը փոխելու կարևորությունը՝ ներառական և համերաշխ միջավայր ապահովելու տեսանկյունից:

«Չափազանց կարևոր է յուրաքանչյուրի` հավասար հիմունքներով հասարակական կյանքում մասնակցությունն ու արդյունավետ սոցիալական ներառումը: Այս տեսանկյունից շատ կարևոր է, որ պետությունը գործուն միջոցներ ձեռնարկի՝ երաշխավորելու հաշմանդամություն ունեցող մարդկանց անկախ ապրելու և համայնքում ներառվելու իրավունքի անխոչընդոտ իրացումը։ Մեր հանրային ընկալման մեջ պետք է դադարենք երկրորդական դիտարկել նշված խնդիրները»,- ասել է Պաշտպանը:

Անահիտ Մանասյանը «Լուսէ վերականգնողական կենտրոն»-ին է փոխանցել նաև խորհրդանշական նվերներ, երեխաների համար նախատեսված խաղեր։

Պաշտպանը բարձր է գնահատել կատարվող աշխատանքները՝ պատրաստակամություն հայտնելով իր իրավասության շրջանակում աջակցել հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքների պաշտպանությանը։