Պոլսի Հայոց պատրիարքն այցելել է Ստամբուլի քաղաքապետին ու շնորհավորել վերընտրվելու կապակցությամբ

Լուրեր

11.08.2026 | 19:18
Ռուսական «ստվերային նավատորմի» լցանավի վրացի հրամանատարն ԱՄՆ-ում դատապարտվել է 10 ամսվա ազատազրկման
11.08.2026 | 19:00
Ինչ վիճակում են դիրքերը, ինչու են մահեր գրանցվում խաղաղ պայմաններում․ զրույց ՊՆ մամուլի քարտուղարի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:50
Մտածո՞ւմ եք, որ եթե պարոն Ալեքսանյանին մոտ նստեք, կարող է միգրացիա լինել ՔՊ, հույս չունենաք. Նազելի Բաղդասարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:43
Ոստիկանները բացահայտել են կայարանում կատարված ավազակությունը․ մեկ անձ ձերբակալվել է
11.08.2026 | 18:38
Ավետ Կոնջորյանին ուղեկցած ոստիկանության ծառայողն ազատվել է աշխատանքից
11.08.2026 | 18:30
Սպասվում է անձրև և ամպրոպ. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
11.08.2026 | 18:24
Ո՛չ տուշոնկա կար, ո՛չ կաթ կար վերջնական վճռի մեջ,ձեր սիրելի Մացոյի օրինական վճիռը կարդացեք․ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:18
Արաիկ Եսայանն ազատվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից
11.08.2026 | 18:12
Տպավորիչ գոլ՝ սեփական կիսադաշտից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:02
ՔՊ-ականը՝ ադրբեջանական գազ գնելու հնարավորության մասին // Ասադը ցմահ ազատազրկման դատապարտվեց․ ԼՈՒՐԵՐ
11.08.2026 | 17:58
Կասեցվել է «Արեգակ» ապրանքանիշի ըմպելիքների արտադրությունը. ՍԱՏՄ
11.08.2026 | 17:55
Հայաստանի և Լիտվայի վարչապետները շնորհավորել են միմյանց
11.08.2026 | 17:49
Հունգարիան նոր նախագահ ունի
11.08.2026 | 17:40
Ջուլհակյանի թեկնածությունը վտանգավոր է և սպառնալիք ՀՀ անվտանգության համար․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 17:28
Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Երևան և Գյումրի քաղաքներում
Բոլորը

Պոլսի Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանն այցելել է Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին, հայտնում է Agos-ը։ Այցի ընթացքում պատրիարք Մաշալյանին ուղեկցել են  պատրիարքի փոխանորդ քահանա Գրիգոր Տամատյանը, Հայկական հիմնադրամների ասոցիացիայի գլխավոր քարտուղար Լևոն Կուզիկօղլուն և Մարիամ Աստվածածին եկեղեցու հիմնադրամի նախագահ Հրանտ Մոսկոֆյանը։

Պատրիարք Մաշալյանը հայ համայնքի անունից շնորհավորել է Էքրեմ Իմամօղլուին քաղաքապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և հաջողություն մաղթել։

Ընդգծելով Ստամբուլի պես մարդաշատ քաղաքում աշխատելու դժվարությունները՝ Մաշալյանը նշել է, որ «շարունակում է աղոթել, որ Աստված իրեն ուժ ու իմաստություն տա այս առաքելությունում»։ Պատրիարքը նաև մի շարք խնդիրներ է ներկայացրել։ Իմամօղլուն իր հերթին խնդիրների լուծման նպատակով Ստամբուլի ավագանու գլխավոր քարտուղարի օգնական Մահիր Փոլաթին հանձնարարել է անհրաժեշտ աշխատանքներ կատարել և տեղեկագիր պատրաստել։ Ըստ լրատվամիջոցի՝ խոսքը դպրոցների սեյսմակայունության ուսումնասիրությունների մասին է։ Իմամօղլուն իր երախտագիտությունն է հայտնել այցի և բարեմաղթանքների համար։