ՆԱՏՕ-ի անդամ երկրները Զելենսկիին խնդրել են այս պահին չպահանջել Ուկրաինայի անդամակցությունը դաշինքին

Լուրեր

21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
21.11.2026 | 15:35
Վաղը պաշտոնապես կազդարարենք ԹՐԻՓՓ նախագծի մեկնարկը․ Նիկոլ Փաշինյան
21.11.2026 | 15:08
Նոյեմբերի 22-ին և 25-ին Հայաստանում սպասվում են ինտենսիվ տեղումներ և ուժեղ քամի
21.11.2026 | 14:52
ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվել է երկու թեկնածու
21.11.2026 | 14:07
Զելենսկի․ Ղրիմի կամուրջը չի պահպանվի, Պուտինը պետք է դա հասկանա, իսկ Ռուսաստանը պետք է զգա, թե ինչ է պատերազմը
Բոլորը

Ուկրաինայի դաշնակիցները նախագահ Վլադիմիր Զելենսկիին խնդրել են չպահանջել «անհնարինը»՝ երկրի վաղաժամ անդամակցությունը ՆԱՏՕ-ին։ Այս մասին The Telegraph-ին հայտնել են իրազեկ աղբյուրները։ Զելենսկիին խնդրել են ճնշում չգործադրել դաշինքի առանձին անդամների վրա, որպեսզի նրանք աջակցեն դաշինքում Ուկրաինայի ընդգրկման հստակ ժամանակացույցին։ Դա պայմանավորված է այս հարցում դաշինքում անցած տարի ծագած պառակտմամբ։

Բանն այն է, որ  հիմնականում ԱՄՆ-ը և Գերմանիան են  դեմ դաշինքին Ուկրաինայի անդամակցության ժամկետների հստակեցմանը և այդ ընթացակարգի արագացմանը։ Նրանք մտավախություն ունեն, որ նման քայլի արդյունքում ՆԱՏՕ-ն հակամարտության մեջ կմտնի Ռուսաստանի հետ: Այնինչ, Մեծ Բրիտանիան, Լիտվան և Ֆրանսիան պնդում են, որ Վաշինգտոնում հուլիսին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի վերջնական փաստաթուղթը ինչ-որ ձևով պարունակի «հրավեր» բառը։

Ինչպես նշում է The Telegraph-ը, դաշնակիցներն այժմ համաձայնության են եկել, ըստ որի՝ առաջիկա գագաթնաժողովում կհաստատվի ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության ճանապարհային քարտեզը՝ ի նշան այս գործընթացին աջակցության։